Րոպեներ առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մամուլի ասուլիս տվեց՝ պարզաբանելով, թե ինչու այս ողբերգական իրադարձությունների ժամանակ չի գտնվել Գյումրիում:
Քաղաքապետի արդարացմամբ՝ ինքը մեկնել էր ԱՄՆ, Լոս Անջելես քաղաք, քանի որ հրավեր ուներ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանից եւ պատրաստվում էր հուշագիր ստորագրել: Պատրաստվում էր հանդիպել նաեւ Քըրք Քըրքորյանի հետ, սակայն Լաս Վեգասում լսել է այս դեպքերի մասին, անմիջապես տոմս է գնել եւ վերադարձել Գյումրի՝ առանց Քըրքորյանի հետ հանդիպելու:
Քաղաքապետը իր մամուլի ասուլիսում հորդորեց չքաղաքականացնել այս հարցը, չսրել հայ-ռուսական հարաբերությունները:
Նա նաեւ իր զարմանքը հայտնեց, որ խաղաղասեր գյումրեցիները երեկ կոնֆլիկտի մեջ են մտել ոստիկանների հետ ռուսական հյուպատոսարանի շրջակայքում:
Կարդացեք նաև
Քաղաքապետը նաեւ ասաց, որ Գյումրու ավագանին տվյալ պահին իրավունք չուներ քաղաքում սգո օր հայտարարել, իսկ Սերժ Սարգսյանին ինքը այդ հարցով չի դիմել:
Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած երեխայի համար պատրաստ է բացել հաշվեհամար, ոչ միայն քաղաքի բյուջեից, այլ սեփական միջոցներից գումար փոխանցելով:
Հավելենք, որ քաղաքապետը ԱՄՆ կատարած այցը ձեւակերպել է որպես արձակուրդ: Նրա խոսքերով՝ որպեսզի տոմսը գնի իր միջոցներով:
Այն հարցին, թե ինչո՞ւ չկանգնեց բողոքավոր ժողովրդի կողքին, քաղաքապետը պնդեց, որ ինքը միշտ էլ կանգնած է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մանրամասները՝ առաջիկայում
Է մեզի ինչ դու ուրտեղ էս իմացել, լոս-անջելեսում, թե ձեր տան կալիդորը, ամոթ էլ չի էնե, հմի եկել է գուզե ինչ էնե, ում ինչ կապացուցե, քաղաքը վատ էր, դու ուրտեղ էիր? ըդիկ սա, թե չէ մեզի քեզի պես ղեկավար պետք չէ, գնա ֆրֆրալու, քու մոտդ ըդիկ լավ լստացվի, երեխու հմար ինչի հաշիվ կբացես? յանի գործ կենես հա? սաղ հանրապետությունը արդեն էդ հավեհամարները բացել է, դու ուրտեղ էիր,հաաա շատ զիլ գործ կենես, տո լավ է,էդ ինչի է զարմացել, օր գյումրեցիները կոնֆլիկտի մեջ են մտել? ըդիկ է զարմանալու , թե իրա թռած եղնելը քաղաքից