Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պերմյակովին ու նրա մեղսակիցներին (եթե կան) պատժելուց հետո առաջինը պետք է պատժվեն նրան Հայաստան զինծառայության գործուղածները. «Ազգ»

Հունվար 16,2015 12:55

Ո՞վ կամ ովքե՞ր են ուղարկել այդ մոլագարին Հայաստան: Բժշկական, հոգեբանական ու կենսագրական ի՞նչ զննություն է անցել արտասահման, այս պարագայում՝ Հայաստան, այս պարագայումՙ հայ-թուրքական գերզգայուն սահման ծառայելու ուղարկված զինակոչիկը:

Եթե հավաստի են ռուսական մամուլում ոճրագործի կենսագրական-ընտանեկան կյանքի մասին եղած հրապարակումները հայրն ու մայրը աղանդավոր, եղբայրըՙ սեփական կնոջն սպանելու համար դատապարտված, ինքըՙ բանակում ծառայել չկամեցող, եւ այլն, ապա նրան ու նրա նմաններին իսկապես պետք չէր ընդգրկել այդքան պատասխանատու զինծառայության մեջ: Փոխանակ Ավետիսյան ընտանիքը ոչնչացնելու, նա եւ նրա նմանները կարող են, օրինակ, թնդանոթի կրակի տակ առնել Գյումրին, կամ հրթիռակոծել սահմանի այն կողմում գտնվող հակառակորդի զորակայանը կամ գյուղը, գյուղերը: Գուցե նրան ուղարկողները մտածել ենՙ բանակում կդաստիարակվի: Սակայն հայ-թուրքական սահմանագոտին փորձակայան չէ մոլագարների համար: Գյումրիին նոր աղետ պետք չէ, ոչ էլ Հայաստանինՙ նոր տաք ճակատ:

Սա այն հարցն է, որին ռուսական կողմը պետք է մոտենա ամենայն պատասխանատվությամբ, ամենախիստ բծախնդրությամբ, ոչ միայն այսօր, այլեւ հետագայում: Իսկ հայկական կողմը նախօրոք, նախքան ռուսական զինծառայողների մեր երկիր մուտքը, պետք է ստանա եւ ստուգի նրանց անձնական տվյալներըՙ անբարեհույսների մուտքը մերժելու իրավունքով: Եթե չկաՙ այս կետը պետք է ներմուծվի Հայաստան-Ռուսաստան համապատասխան պայմանագրում:

Պերմյակովին ու նրա մեղսակիցներին (եթե կան) պատժելուց հետո առաջինը պետք է պատժվեն նրան Հայաստան զինծառայության գործուղածները, անպատասխանատու պատասխանատուները, որպես ակամա դրդիչներ քստմնելի ոճրագործության:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031