Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով տուժողի ներկայացուցիչը դժգոհում է ապահովագրական ընկերությունից (Ֆոտոշարք)

Հունվար 16,2015 12:52

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան են ներկայացվել մի քանի պաշտոնական փաստաթղթեր՝ կապված Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործի հետ: Այս մասին տեղեկացրեց նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանը:

Փաստաթղթերից մեկը ուղարկվել էր քրեակատարողական հիմնարկի բուժմասից, որը տեղեկացրել էր, 2e Պետրոսյանի վատառողջ լինելու պատճառով նա չի կարող բերվել դատարան:

Հիշեցնենք, որ նախավերջին դատական նիստը տեղի չի ունեցել Վարդան Պետրոսյանի վատառողջ լինելու պատճառով:

Մեկ այլ փաստաթուղթ էլ ստացվել էր ապահովագրական բյուրոյից, որին դիմել էր դատարանը: Բյուրոյի տնօրենը հայտնել էր, որ չի տիրապետում պահանջվող տեղեկատվությանը, որը վերաբերում էր տուժողներին բուժօգնություն տրամադրելուն:

Տուժողների ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանն ասաց, որ հրաժարվում է հայցադիմումում առկա 117 հազար դրամի չափով գումարի պահանջից, քանի որ իր ձեռքի տակ է գտնվում ապահովագրական ընկերություններից ստացված տեղեկանքը: Ըստ այդ տեղեկանքի՝ իրենք դիմել էին Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար 445 հազար դրամի բուժօգնության հետ կապված հարցով, «Ռոսգոսստրախը» 117 հազարն է փոխանցել: Ապահովագրական ընկերությունը, ինչպես նաեւ ԱՊՊԱ-ն հայտնել էր, որ քանի դեռ չկա դատական ակտ, այս գումարը փոխանցվել է կանխավճարի տեսքով:

Vardan_Petrosan_6 Vardan_Petrosan_2 Vardan_Petrosan_3 Vardan_Petrosan_4 Vardan_Petrosan_5

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց առհասարակ ավտովթարների, նմանատիպ գործերով ապահովագրական ընկերությունների գործելաոճին, ասելով, թե եթե անձը գումար չունի, հետեւաբար չի կարող իր բուժումն իրականացնել եւ ապահովագրական ընկերությունները փաստացի չեն հատուցում այդ ընթացքում գումարները, ինչը կարող է առաջացնել նաեւ ծանր հետեւանքներ:

Վ. Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց, թե արդյոք կա՞ն պաշտոնական փաստաթղթեր, մասնավորապես՝ հիվանդանոցից, որ տուժող կողմը ներկայացրել է: Այդ հարցը տվեց նաեւ դատավորը, ինչին Ռուբեն Բալոյանը պատասխանեց, թե չի ներկայացրել. «ԱՊՊԱ-ն եթե հրաժարվում է, ինչի՞ մասին է խոսքը»:

Փաստաթղթին ծանոթանալու եւ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար դատարանը 15 րոպե ժամանակ է տվել պաշտպանական կողմին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031