Ազգային վիճակագրության պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան գնաճը եղել է նախատեսված թիրախային տիրույթում։ Ավելին՝ դեռ մի բան էլ միջինից ցածր է եղել եւ կազմել է ընդամենը 3 տոկոս։
«ՉԻ» – Այստեղ երեք տարբերակ կա։ Առաջին՝ ԱՎԾ-ն պարզապես խաբում է (բայց մենք, իհարկե, բացառում ենք այս տարբերակը, ո՞վ է տեսել, որ ԱՎԾ-ն սուտ բան ասի):
Երկրորդ՝ ամեն ինչ իսկապես էլ ընդամենը 3 տոկոսով է թանկացել, բայց մենք «էշ- էշ» ավելի շատ ենք վճարում կամ թեյավճար ենք թողնում։
Երրորդ՝ անցած տարի Հայաստանի խանութները սկսել են աշխատել տաքսի ծառայությունների սկզբունքով։ Այսինքն՝ կիլոմետրը 100 դրամ է, բայց 200 դրամ էլ նստելավարձ կա։ Ըստ երեւույթին խանութները բոլոր ապրանքների համար 20 տոկոս «առնելավարձ» են սահմանել, բայց գնապիտակների վրա չեն նշում, դրա համար էլ այսպիսի հրաշալի վիճակագրություն է ստացվել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում