Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք այդ ոճրագործը այդքան կարեւո՞ր է, որ հանուն նրա՝ Ռուսաստանը պատրաստ է ստանալ Հայաստանի անբարյացակամ վերաբերմունքը. «Հայոց աշխարհ»

Հունվար 16,2015 12:36

Հարկավ, երեկվա դեպքերը ավելի ամբողջական ու հանգիստ վերլուծելու, գնահատելու առիթներ կլինեն: Բայց մի բան տրամաբանորեն իսկապես անհասկանալի է: Մասնավորապես անհասկանալի է այն, որ Ռուսաստանի ու Հայաստանի իրավապահ կառույցները երկու-երեք օր է, ինչ չեն կարողանում ընկալելի որոշում կայացնել պարզ ու արտաքուստ զուտ տեխնիկական մի հարցի վերաբերյալ, որն է՝ Հայաստանի 6 խաղաղ բնակչի իրենց իսկ տան մեջ սպանած (սպանության մեջ կասկածվող) շարքային զինծառայողին Հայաստանի իրավապահ մարմիններին ու արդարադատությանը հանձնելը:

Դա ի՞նչ մի սկզբունքային հարց է նույն Ռուսաստանի համապատասխան կառույցների համար:

Անհասկանալի է նաեւ, թե արդյոք այդ ոճրագործը այդքան կարեւո՞ր է, որ հանուն նրա՝ Ռուսաստանը պատրաստ է ստանալ Հայաստանի ու Գյումրիի բնակչության մի որոշակի մասի անբարյացակամ վերաբերմունքը:

Ի դեպ, երեկ վերջապես հայտարարություն հնչեց նաեւ ռուսական ռազմակայանի պաշտոնական ներկայացուցչի կողմից: Մասնավորապես 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը տեսագրված հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով. «Մենք ցնցված ենք տեղի ունեցածից, սգում ենք հայ ժողովրդի հետ միասին, բաժանում ձեր ցավը: Նման հանցագործություն կատարած անձը չունի ազգային պատկանելություն: Հայտարարում եւ վստահեցնում եմ բոլորիդ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը: Ներկա պահին հայ եւ ռուս իրավապահները միասին իրականացնում են անմարդկային այս գործի քննության օբյեկտիվ եւ համակողմանի քննությունը: Միայն միասին, ուս ուսի տված կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Հետաքրքիր է, թե ի՞նչն էր խանգարում, որ ռուսական զորամասի ղեկավարությունը ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես գար: Միաժամանակ նկատենք նաեւ, որ խորքում խնդիրը մարդկանց, հասարակության մի մասի մեջ եղած կասկածներն են, որ եթե ոճրագործը թողնվի ռուսական իրավապահների հայեցողության ներքո, ապա խիստ պատիժ չի ստանա:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031