ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.01.2014թ.
Ք. Երևան
Կարդացեք նաև
2014թ. հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած եղեռնը հեռահար քաղաքական սադրանք և հերթական լկտի ոտնձգությունն է Հայաստանի պետականության և հայ ազգային արժեքների դեմ, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էր: Մի դեպքում թիրախը Հայաստանի պետականությունն էր՝ ի դեմս Խորհրդարանի և պետության ղեկավարների, այս դեպքում՝ հայ ազգային արժեքները՝ օջախը և ընտանիքը:
Եվ այսօր խնդրի էությունն այն չէ, թե Գյումրիում կատարված եղեռնի հեղինակներին, պատվիրատուներին ու կատարողին կամ կատարողներին կհայտնաբերեն, կհետաքննեն ու կդատեն Ռուսական կայսրությա՞ն իրավապահ ու դատական մարմինները, թե՞ դրանց հայաստանյան մասնաճյուղի համապատասխան համակարգերը. արդյունքն ըստ բովանդակության նույնն է լինելու: Օրվա խնդիրը և մարտահրավերն ազգային կամքի համատեղմամբ՝ օտարի քաղաքական սադրիչ ծրագրի խափանումն է՝ հանուն Հայաստանի Հանրապետության իրական անկախության և հայ ժողովրդի էությանը հարիր քաղաքակրթական արժեքների:
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ
«Երիտասարդ պահպանողականներ» ՀԿ համանախագահություն