Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ գործակալական ցանցերի միջեւ. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 16,2015 12:25

Սկսենք նրանից, որ Հայաստանը տարածաշրջանում առանցքային դերակատարում ունի, եւ բնականաբար՝ Հայաստանում ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան (ամերիկյան) գործակալական ցանցեր կան։ Դրանում կարելի է չկասկածել՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը գործակալական ցանցեր ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Ընդ որում՝ այդ ցանցերն ընդգրկում են ինչպես «կադրային» աշխատակիցներին, այնպես էլ ազդեցության գործակալներին։

Ամերիկյանի դեպքում՝ գրանտներով սնվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ռուսականի դեպքում՝ «առանց ռուսների թուրքերը մեզ կուտեն» գաղափարով մեծացածներին, ռուսական հեռուստաալիքների հակաարեւմտյան քարոզչության զոհերին եւ այլն։ Բնականաբար՝ այդ գործակալական ցանցերից յուրաքանչյուրն աշխատում է իր պետության օգտին եւ առաջնորդվում է իր երկրի շահերով։

Օրինակ՝ հասկանալի է, որ արեւմտյան ցանցերը պիտի փորձեին օգտագործել Գյումրիի ոճրագործության առիթը եւ Հայաստանում հակառուսական բողոքի ալիք բարձրացնել՝ պահանջելով ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական ռազմաբազան (որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ Արեւմուտքն աշխատում է այդ ուղղությամբ):

Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե արեւմտյան գործակալներն են կազմակերպել Գյումրիի սպանդը՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակով։ Այդ տարբերակի հավանականությունը գրեթե զրոյական է, թեեւ Արեւմուտքին, անկասկած, ձեռնտու էր իրադարձությունների զարգացման այսօրինակ սցենարը։ Բայց կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե Ռուսաստանին նույնպես ձեռնտու էր։

Տեսեք՝ ռուս-թուրքական հարաբերություններն ակնհայտորեն ջերմանում են, Ռուսաստանն արդեն հայտարարում է, որ գազը Եվրոպա է արտահանելու ոչ թե Ուկրաինայի, այլ Թուրքիայի տարածքով, իսկ դա նշանակում է երկարատեւ համագործակցություն եւ այլն։ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան այդ համագործակցության դիմաց Ռուսաստանից ինչ-որ բաներ է պահանջել, այդ թվում՝ Հայաստանի «մասով»։ Բայց այստեղ որոշակի բարդություններ կան՝ Ռուսաստանը չի կարող առանց «դեմքը կորցնելու» դավաճանել իր ռազմավարական դաշնակցին։ Ինչպե՞ս կարելի էր լուծել այս պրոբլեմը։ Ամենահեշտ ճանապարհը կարծես թե հենց սա է՝ այնպես անել, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները գլուխ բարձրացնեն, որպեսզի ռուսներն իրենց «դավաճանությունը» ներկայացնեն որպես պատասխան քայլ ու ասեն «տեսեք՝ դո՛ւք սկսեցիք»։

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ ռուսական կողմն իրավիճակը մեղմելու փոխարեն կարծես դիտմամբ այնպիսի քայլեր է անում (այդ թվում՝ նաեւ քարոզչության ոլորտում), որ հակառուսական տրամադրություններն ավելի բորբոքվեն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031