Միջադեպը եղել է 2008 թվականին, որի մասին Էկվատորիալ Գվինեայի կանանց ազգային հավաքականի հարձակվող Ժենովեվա Անյոնման պատմել է BBC Sport-ին: Իսկ նրա սեռական պատկանելությանը կասկածել են ուժային խաղաոճի պատճառով:
«Ինձ խնդրեցին Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի եւ ազգային հավաքականի մարզիչների աչքի առջեւ մերկանալ: Ես ցնցված էի եւ լալիս էի: Դա անչափ նվաստացուցիչ էր», – իր հետ կատարվածը հիշել է 25-ամյա ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ huffingtonpost-ի
Հարգելի խմբագրություն, Էկվատորիալ Գվինեան վաղուց հայերենում Հասարակածային Գվինեա է, իսկ այս մարզուհու անունը գրելիս՝ հիշեք, որ հայերենում կա “և” տառը։