Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

5-րդ կայազորային ռուսական զինվորական դատարանը խափանման միջոց է կիրառել Պերմյակովի նկատմամբ

Հունվար 16,2015 12:07

«Մարդկանց այս դրսևորումները անարդարության զգացողության արդյունք են, քանի համոզիչ չեն մինչև այժմ բերված վարկածները»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Քաղաքական և իրավական արձագանք Գյումրիում աղմկահարույց սպանության քրեական գործի ընթացքին» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա անդրադարձավ ռուսական հանրային  հեռուստաընկերությունների լուսաբանումներին, որտեղ անգամ չի էլ նշվել, թե այս զինվորը կատարել է սպանություն: Այնուհետև հավելեց. «Դրա համար մեզ համար էական է, որ իրականացվի ոչ շահագրգիռ կողմի քննություն: Սա խոսում է այն մասին, ո ՌԴ-ն անազատ երկիր է, չկա խոսքի ազատություն: Միայն  հաղորդում են, թե լքել է տարածք ու հայ-թուրքական սահմանը հատելիս բռնվել է: Այս ֆոնի վրա ՀՀ իրավապահների վարքագիծը` սադրել, գազազեցնել, վախեցնել մարդկանց,  երբ մարդիկ չարացած չեն: Այն, ինչ կատարվել է Ազատության հրապարակում միայն  օկուպանտներին ծառայող տեղական պոլիցայների վարքագիծ է»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մանրամասնեց երեկ երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած համատարած բերման ենթարկումների  մասին ու նշեց. «Խաղաղ հավաքների մասին օրենքը լավագույնն է, որը զրո կոպեկի արժեք ունի մեր երկրում: Երեկվանը ամենախաղաղ հավաքն էր»:

Այնուհետև պարոն Իշխանյանը հայտարարեց, թե ռուս սահմանապահներն իրավունք չունեին Պերմյակովին հանձնել զորամաս. «Ընդունենք, թե ռուս սահմանապահներն են Պերմյակովին բռնել, ապա նրանք  պարտավոր էին հանձնել հայ իրավապահներին, քանի որ ՀՀ տարածքում է տեղի ունեցել հանցագործություն»:

Պարոն Իշխանյանը կասկածներ ունի, թե «նախապես փոխհամաձայնության են եկել այս իրավիճակը ստեղծելու համար»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, թե այժմ ինչ իրավիճակ ունենք. «Երեկ հինգերորդ կայազորային ռուսական զինվորական դատարանը խափանման միջոց է կիրառել կասկածյալի նկատմամբ և նրան վերցրել կալանքի: Այսինքն` ամբողջության  ռուսական արդարադատության իրավազորությունն է գործում: Այլ բան է, որ նախաքննության ընթացքում գոյություն ունեն երկու առանձին հարուցված գործեր` մեր կողմից հարուցված գործ  և իրենց կողից հարուցված, և համատեղ քննություն է ընթանում: Այդ արդյունքում ձեռք բերված ապացույցները և քննության նյութերը կմիավորվեն մեկ գործի մեջ և տեղի կունենա դատավարություն, որին կարող է հայ հանրությունը հետևել: Պրակտիկան այն է, որ դատավարությունից հետո, երբ անձը դատապարտվում է ազատազրկման, եթե բողոք է բերվում, Ռոստովում Վերաքննիչ  դատարանում է դա  քննվում, հակառակ դեպքում նա ուղարկվում է իր պատիժը կրելու ՌԴ որևէ քրեակատարողական հիմնարկում»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը  նկատեց, թե գործն ամբողջությամբ վերածվել է քաղաքականի. «ՀՀ-ում խախտվել է միջազգային մեկ պայմանագիր, որ սահմանապահները պետք է հանձնեին անձինք հայ իրավապահներին, հատկապես  քաղաքացիական շորերով է և որ չունի որևէ անձնագիր` անհասկանալի է` ոնց են որոշում ով է նա: Միջազգային պայմանագրի երկրորդ խնդիրը, որ խախտվել է. շատ էին խոսում պայմանագրի 4-րդ, 5,7, 8րդ բաժինների մասին, բայց մի բաժին էլ կա, որ ասում է, թե եթե  երկու կողմը ունեն խնդիրներ, ձևավորվում է համատեղ հանձնաժողով` Երևանում, և այդ հանձնաժողովի շրջանակներում է հարցը քննարկվում: Ունենալ իրավական դաշտում հնարավորություններ և չօգտագործել, վեր է ածվում քաղաքական խնդրի: Չեմ կարողանում գիտակցել, թե ինչու չեն հայտարարվում սգո օրեր, դա քաղաքական մեսիջ կլիներ, որ ՀՀ-ն ինչպես է վերաբերվում իր սեփական քաղաքացիներին: Միգուցե արդարության զգացումը մեր բնակչության մոտ ձևավորվի: 11 հոգի Ֆրանսիայում գնդակահարեցին, համաեվրոպական սգո օրեր հայտարարվեցին, չեմ ուզում չափերի խնդիր բացել, բայց 6 հոգանոց ընտանիքի սպանությունը ՀՀ համար ավելին է, քան 11 հոգին Ֆրանսիայի»:

Անդրադառնալով հասարակական ցնցումներին` Թեւան Պողոսյանը նշեց. «Այս հարցը ով օգտագործում էր, մեր թշնամին երևի հրճվում է, թե ինչ է տեղի ունենում հայ հասարակության ներսում»:

Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ չորս հանձնաժողովների կողմից կա նախաձեռնություն հաջորդ շաբաթ Գյումրիում կատարվածի թեմայով համատեղ քննարկում անցկացնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031