ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ). Չեմ կարծում, թե քաղաքական որակումներ պիտի տալ և եզրակացնել՝ կդասվի այն գործերի շարքին, որոնք չեն բացահայտվում։ Հազվադեպ է լինում, որ մի ողջ ընտանիք գնդակահարեն ու անպատիժ մնան։ Չպետք է մեր իրավապահների հասցեին այսպիսի գնահատականներ հնչեցնել, թե նրանք չեն ցանկանում գործը մինչև վերջ քննել։ Դրա նպատակն ու շարժառիթը չկան։ Այս պահին բոլորիս գերնպատակը մեկն է. հասկանալ, թե որն է այս ամենի նպատակը, արդյոք այդ ռուս զինվորը հոգեկան շեղո՞ւմ ուներ, թե՞ պատվեր է կատարել։ Քանի դեռ նախաքննական մարմինները հստակ գնահատականներ չեն տվել, հազար ու մի վարկած կարելի է առաջ քաշել։ Այս առումով կոչ եմ անում մի փոքր զսպվածություն ցուցաբերել։
Ես էլ, որպես հայ մարդ, շահագրգիռ եմ, որպեսզի իրականությունը ջրի երես դուրս գա։ Յուրաքանչյուր գյումրեցի այսօր պատկերացնում է, որ այդ ընտանիքի տեղում կարող էր ինքը լինել։ Որքան հնարավոր է, պետք է գործն արագ քննվի ու հանրությանը ներկայացվի այդ մասշտաբի դաժանության շարժառիթը։ Երկու հարցի պիտի հստակ պատասխան տրվի՝ ինչո՞ւ և ինչպե՞ս։
– Որպես իշխանության ներկայացուցիչ, տեսնո՞ւմ եք քաղաքական կամք, որպեսզի գործը մինչև վերջ բացահայտվի։
– Հարցը տեղին չէ։ Թաքցնելու նպատակը ո՞րն է։ Էդ ռուսին արդարացնենք, որ ի՞նչ անենք։ Չեմ կարծում, թե կա մի հայ, որ այդպես կմտածի։ Վկայակոչելով դատախազության, ոստիկանության ներկայացուցիչների հայտարարությունները, ևս մեկ անգամ փաստում եմ, որ նրանք ամեն ինչ անում են գործը բացահայտելու համար։ Գործը գտնվում է մեր տրամադրության տակ, մենք ենք քննելու։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում