Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալիս ե՞ք, թե տանենք ձեզ». lragir.am

Հունվար 16,2015 11:52

Հունվարի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երբ արդեն պատրաստվում էինք Գյումրիից Երևան վերադառնալ, Հիմնադիր խորհրդարանի անդամներ Վարդան Հակոբյանի մեքենային մոտեցան մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և մեքենայից դուրս հանեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին: Չներկայացնելով որևէ իրավական հիմք և խոչընդոտելով լրագրողիս մասնագիտական աշխատանքը, արգելում էին նկարահանել և ստիպեցին Վարդան Հակոբյանին քշել մեքենան Գյումրիի Մուշ ոստիկանական բաժանմունք: Մեքենայի մեջ էր նաև քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

Քաղաքացիական հագուստով անձինք հրաժարվեցին ներկայացնել փաստաթղթեր, բացի մեկից: Ոստիկանությունում ուղիղ 3 ժամ ինձ պահելուց հետո ազատ արձակեցին և հորդորեցին դուրս գալ ոստիկանությունից, իմ այն պնդումներին, թե գիշերվա 00.20 ին անծանոթ քաղաքում, այն էլ այս վտանգավոր պայմաններում որտեղ պիտի սպասեմ և իմ անվտանգությունը ով պիտի ապահովի, եթե մեր մեքենայի վարորդ Վարդան Հակոբյանին և մնացած ուղևորներին ազատ չեք արձակում, որոշեցին թողնել ոստիկանության շենքում, որից հետո մինչև 3.00-ի սահմաններում բոլորին բաց թողեցին:

Նյութի մանրամասները կարդացեք lragir.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031