«Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը ճիշտ որոշում էր»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, պարոն Հարությունյանն ասաց, որ սարսափելի ողբերգություն է եղել: Այն, ինչ պահանջում են գյումրեցիները՝ ռուսական բազայի դուրսբերում Հայաստանից, Գագիկ Հարությունյանը ճիշտ չի համարում: Նրա կարծիքով՝ ռուսական ռազմաբազայի այլընտրանքը թուրքականն է, քանի որ Թուրքիան արդեն միջուկային զենքի ծրագրեր ունի:
Մանրամասները՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ