Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այդպես էլ հարկ չհամարեց ուղերձով դիմել ՀՀ քաղաքացիներին. «Ժողովուրդ»

Հունվար 16,2015 11:37

Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո ՀՀ քաղաքացիների համար ցավի, տագնապի եւ զայրույթի զգացողություններից բացի համատարած է անօգնականության եւ անտերության զգացողությունը։ Ամբողջ երեք օր՝ հունվարի 12-ից մինչեւ հունվարի 15-ը՝ զոհերի հուղարկավորությունն ու դրան հետեւած բախումները, ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չլսեցին ո՛չ երկրի աշխարհիկ, ո՛չ էլ հոգեւոր իշխանության ղեկավարների խոսքը։

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, բացի սելեկտորային խորհրդակցություն անցկացնելուց, այդպես էլ հարկ չհամարեց ուղերձով դիմել ՀՀ քաղաքացիներին, Գյումրու վիրավոր, ափերից դուրս եկած բնակիչներին եւ հավաստիացնել, որ ՀՀ իշխանությունները երաշխավորում են մարդասպան տականքի՝ Հայաստանում կայացվելիք ամենախիստ դատավճիռը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031