Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցում մնացել են ընդամենը 2 ոստիկան, երկուսի վիճակն էլ բավարար է, մեկը ստացել է գանգուղեղի փակ վնասվածք, որովայնի կոնքի բութ վնասվածք, գլխուղեղի բաց վնասվածք ստացած ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տեղափոխած ոստիկանին էլ երեկ վիրահատել են, նրա վիճակը նորմալ է:
Ըստ հիվանդանոցի տնօրենի, վիրավորների թիվը եղել է 24, որից 14 ոստիկաններ են, մնացածը հանրահավաքի մասնակիցներ:
Շիրակի մարզային ոստիկանությունից էլ մեզ փոխանցեցին, որ ոստիկանություն երեկ բերման ենթարկված անձանցից բոլորին ազատ են արձակել: Այն հարցին, թե ովքեր են եղել բերման ենթարկվածները,պատասխանեցին՝ քարեր շպրտողներն ու հայհոյանքներ տվողները:
Կարդացեք նաև
Այս թեմայի շուրջ մենք կփորձենք ստանալ Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի պարզաբանումները:
Մեզ նաև տեղեկացրեցին, որ այստեղ է ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ու ոստիկանության վարչության պետերը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ