Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը չնայած նշանակվել էր այսօր ժ.10.30-ին, սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ժամանակացույցում փոփոխություն է եղել:
Այս պահին գտնվում ենք դատարանում, եւ պարզվեց, որ նիստը կշարունակվի ժ.12-ին:
Ի դեպ, «Դատալեքսը» նույնպես ժամ է նշում ժ.10.30-ը:
Դատարանում են լրատվամիջոցները, դատական նիստի մասնակիցներից շատերը: