Ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի գնդակահարությունը կարող է ոչ թե պատահականություն լինել, այլ նաեւ մտածված սադրանք։ Գյումրիի դեպքերը այսպես խորհելու առիթ են տվել քանդակագործ Անդրանիկ Դավթյանին, որը ծնվել եւ մեծացել է Գյումրիի ճիշտ այն փողոցում, որտեղ հունվարի 12-ին տեղի ունեցավ Ավետիսյան ընտանիքի սպանդը։
«Այսօր Ադրբեջանը առիթ է փնտրում ցանկացած պահի պատերազմ սկսելու,եղբայր Թուրքիան իմ կարծիքով ձեռքները ծալած չի նստի եւ իմ կարծիքով Ադրբեջանին աջակցելու ցանկություն կունենա եւ խանգարողն այս դեպքում ռուսական զորքն է, որը կանգնած է սահմանին, որին հեռացնելու տարբերակ է պետք փնտրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Դավթյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ