Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազն». Առավել արմատական զարգացումների ողջ պատասխանատվությունը կընկնի ապապետական վարչախմբի վրա

Հունվար 16,2015 10:25

Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակը մեղմելու միակ հնարավորությունը՝ հայ ընտանիքի սպանության գործով Հայաստանի դատական ինքնիշխանության անհապաղ վերականգնումն է, որը պահանջում է.

1. Կալանավորված ՌԴ զինծառայող Պերմյակովին անհապաղ տեղափոխել ՀՀ համապատասխան կալանավայր,

2. Գործի ընդհանուր քննությունը հանձնել ՀՀ դատախազությանը, իսկ ռուս քննիչներին թույլատրել մասնակցել քննությանը միայն նվազ կարևորություն ունեցող զինվորական հանցագործությունների մասով,

3, Վերջնական մեղադրանքը պետք է ներկայացվի ՀՀ դատախազության կողմից, իսկ դատաքննությունն իրականացվի ՀՀ դատական համակարգում՝ բացառապես ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության գերակայությամբ։

4. Դատապարտյալը պատիժը պետք է կրի ՀՀ-ում:

Պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև հարցը «ներքին կարգով» և անաղմուկ լուծելու փորձն արդեն իսկ տապալված է, ուստի այն օրենքի տառին ու ոգուն համաձայն լուծելը բխում է բոլոր կողմերի շահերից:

Ոստիկանության ուժերի հետ գյումրեցի ցուցարարների բախման հիմնական պատճառը իշխող վարչախմբի, մասնավորապես՝ դատախազության ծառայողական անգործությունն է և այն արդարացնելու նպատակով ցուցարարներին մոլորեցնելու, ժամանակ ձգելու անհեռատես քայլերը, որոնք հանգեցրել են զայրույթի:

Ուստի, հանրության զանգվածային բողոքով արտահայտված արդարության բնական պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է անմիջապես քայլեր ձեռնարկել հանցագործին ՀՀ պատկան մարմիններին հանձնելու և անհարկի բռնության ենթարկված անձանց ազատելու ուղղությամբ։

Վերոնշյալ պահանջները չկատարելու դեպքում, առավել արմատական զարգացումների ողջ պատասխանատվությունը կընկնի ապապետական վարչախմբի վրա։

«Հայազն» կուսակցության վարչություն
16 հունվարի 2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031