Երեկ Գյումրիում բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ կենտրոն: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ոստիկանը ստացել է բաց գանգուղեղային վնասվածք: Այս պահին նա վիրահատվում է: Բավականին բարդ վիրահատություն է սպասվում գլխի շրջանում:
NewsBook-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է այցելել բժշկական կենտրոն Նա նպատակ է ունեցել ոստիկանին տեսակցելու և նրա վիճակի մասին տեղեկություններ ստանալու: Ոստիկանապետը վիճակը քննարկել է ՀՀ առողջապահության նախարարի հետ, որև ևս բժշկական կենտրոնում է եղել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում