Ցավի, ամոթի, հպարտության զգացումները խառնվել են իրար։ Ցավ՝ զոհվածների, ամոթ՝ երկրի պաշտոնյաների, հպարտություն՝ պայքարող գյումրեցիների համար։ Այո, ժողովուրդն ազգ է, եթե ունի կոլեկտիվ բարոյականության, իր արժանապատվությունը պաշտպանելու, իր նմանին զորավիգ կանգնելու ունակություն։
Գյումրեցիների այս ընդվզումն առավել սիրելի է, քանի որ ինքնաբուխ է՝ այս ու այն քաղաքական ուժի կամ իշխանության ձգտող մարդկանց խմբի կողմից չկազմակերպված։ Ս
ոցիալական զրկանքներին դիմացող, ապաշնորհ պաշտոնյաներին հանդուրժող, բնության հարվածներից չկքող մեր ժողովուրդը միայն մի բան չի տանում՝ անարդարությունը։
Վեց անմեղ մարդու կյանք խլած անձին ինչ պատիժ էլ տան, համարժեք չի լինի, բայց նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, եւ պետք է փարատվեն նրան մեղմ պատիժ տալու առնչությամբ բոլոր կասկածները։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում