Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիի սպանդին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ

Հունվար 16,2015 10:12

Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց վարքով շարունակում են ապացուցել սեփական ժողովրդին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ և ապիկար նոր-գաղութային վարչակազմ են:

Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ սեփական տան մեջ սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը խնամակալության իրավունք է ձեռք բերել նրա նկատմամբ և հարազատի նման ընդունել ու կրում է նրա և նրա ընտանիքի ցավն ու կորուստը: Մինչդեռ գործող ռեժիմը, անտեսելով մեր ժողովրդի զգացմունքներն ու իրավունքները և, վախենալով իր օտար տիրոջից, անգամ սուգ չի հայտարարել երկրում: Ավելին, սգացող ժովոդրդի նկատմամբ Գյումրիում և Երևանում իրականացված երեկվա զանգվածային  բռնությունները վկայում են իրավապահ համակարգի ՝ սեփական ժողովրդից  ունեցած խորքային օտարացումը և բացահայտումները  ոչ յուրային, այլ նոր-գաղութային  էությունը:
Ի տարբերություն վարչակազմի, մեր ժողովուրդը հերթական անգամ հերքում է իր անկամության մասին տարածվող հերյուրանքները, ցուցաբերելով ազգային և մարդկային բարձր արժանապատվություն, ինչպես նաև իր ինքնիշխանության  համար պայքարելու կամք ու վճռականություն՝ պահանջելով կասկածյալին հանձնել հայկական կողմին:

Կոչ ենք անում հաստատակամ շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը և պայքարը:

Մենք ենք տերը մեր երկրի….

 

16 հունվար 2015, Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031