Չքաղաքականացնել: Այդպիսի կոչով տարբեր առիթներով հաճախ են հանդես գալիս մեր իշխանության ներկայացուցիչները: Այս անգամ էլ նույն հորդորով հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Ամբողջ խնդիրն այն է, որ հստակ սահմանում չկա, թե ինչ է քաղաքականությունը:
Ենթադրենք, ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի քիչ թե շատ «երեւելի» դեմքը կամ նրա մոտակա շրջապատի մարդիկ փողոցում կռիվ են սարքում, խուլիգանություն են անում: Այդ մարդկանց արարքների մեջ քաղաքական մոտիվներ չկան՝ «իրենց նեղացրած» մարդու քիթ-մռութը ջարդելով կամ ոտքերին կրակելով՝ նրանք իրենց քաղաքական հայացքները չեն արտահայտում կամ իշխանության համար չեն պայքարում: Արժե՞ այդ դեպքում հիշատակել այդ մարդկանց կուսակցական պատկանելությունը: Ինձ թվում է՝ այո, որովհետեւ, մասնավորապես, հենց այդ միջավայրն է ծնում անպատժելիությունից հարբած, չափը կորցրած քաղաքացիներին: Նշելով խուլիգանների կուսակցությունները՝ ես նրանց «կենցաղային» վեճը քաղաքականացնո՞ւմ եմ: Հավանաբար, բայց կենցաղի ու քաղաքականության միջեւ սահմանը շատ դժվար է որոշել:
Երկու օր գյումրեցիները պահանջում են, որ Հայաստանի 6 քաղաքացու դաժանաբար սպանության մեջ կասկածվող զինծառայողին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունն այդ մարդկանց «ամբոխ» է անվանում՝ մերժելով նրանց անհատ, քաղաքացի լինելը: Արդյոք «Ռեգնումն» այդպիսով չի՞ քաղաքականացնում գյումրեցիների պահանջը: Ինձ թվում է՝ այո, քաղաքականացնում է. մարդիկ ուզում են տեսնել խնդրի լուծումը իրավական հարթության մեջ, իսկ նրանց ասում են՝ քանի որ դուք «հպատակ» ազգ եք, դուք նման ցանկություն արտահայտելու իրավունք չունեք:
Նրանք, ովքեր երկու կողմից խնդիրը տանում են ազգամիջյան հարաբերությունների ոլորտ, կարծում եմ՝ ոչ միայն քաղաքականացնում են, այլեւ ուղիղ վնաս են հասցնում Ռուսաստանի Դաշնությանը եւ Հայաստանի Հանրապետությանը: Ոճրագործի ազգությունը կապ չունի, նշանակություն ունի միայն այն, որ նա ծառայում է մի «հիմնարկում», որտեղից ինքնաձիգով զինված մարդկանց թույլ են տալիս դուրս գալ քաղաք եւ շրջել քաղաքացիական բնակչության մեջ: Այնտեղ ծառայում են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր: Հիմա, եթե ես ասեմ, որ «հիմնարկը» կոչվում է «ՌԴ թիվ 102 ռազմաբազա», դա կնշանակի՞ խնդիրը քաղաքականացնել:
Մի խոսքով՝ ինքնին «քաղաքականացումն» այնքան էլ սարսափելի բան չէ՝ այն կարող է ծառայել թե արդար եւ թե անարդար նպատակների: Վատ է, երբ մարդիկ կորցնում են սառնասրտությունը, երբ ընկնում են հույզերի գիրկը կամ դառնում են մանիպուլյացիաների եւ սադրանքների զոհը: Եվ ո՞վ կարող է ասել, որ այս ամենը նույնպես կապ չունի քաղաքականության հետ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի գյումրեցիներ: Բազմաթիվ օտաերկրյա թերթեր տպագրել են ձեր երեկվա գազազած դեմքերը ու բացահայտ հեգնանքով նշել, թե քանի ոստիկանի գլուխ եք ջարդել: Շատերը փաստեր են ներկայացրել հայերի կատարած սարսափելի հանցագործությունների մասին տարբեր երկրներում: Դեռ երբեք այդպիսի ամոթ չէի զգացել իմ ազգի համար: Ազնիվ խոսք: Որոշեցի, որ այլևս թերթ չեմ կարդալու…..
Ճիշտն ասած ես էլ ամոթ եմզգում, որ ձեր նմանը իմ ազգի ներկայացուցիչ է: ռուսատանում նստած, ստրուկի հոգեբանությամբ մեզ հեռուներից խրատ մի տվեք:
Ձեր կողմից նշված օտարերկրյա թերթերը ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությանը ֆաշիստ են անվանում, ամերիացիներին ամենահիմար ազգը, Եվրոպացիներն հոմոսեքսուալիստներ: Մոռանալով իրենց ազգի բարոյական կերպարի մասին: Շարունակեք հիանալ Ձեզ համար օտարերկրյա (իմ համար Ռուսական) մամուլով:
Այո…Այո:Հիասքանչ է, որ մարդկությունը հիշողություն ունի և տրամաբանություն:Արդարություն պահանջելու իրավունք ունեն արդարները, այլ պահանջատերերի խաչվող ճանապարհին զոհվում են նաև անմեղներ և արդարներ:Եսասիրության ակնոցները մի կողմ նետելը և աշխարհի աչքերով սեփական ներսը նայելը խիստ կարևոր է:
Հարգելի Նարա ես Գյումրեցի չեմ, բայց գրում եմ բոլոր գյումրեցիների անունից, ես էլ ամաչում եմ, որ ձեր նման հայրենակից ունեմ: Իսկ ինչ կանեիք դուք նրանց փոխարեն, կարծում եք, որ դա ձեզ չի սպառնում, չի վերաբերվում…?
https://www.kp.ru/daily/26329/3212947/
Նառա ձեր մեկնաբանությանը պատասխան եմ կարճ և առանց ենթատեքստի: ՉԵՄ ցանկանա փեր ընտանիքին այն, ինչ պատահեց Ավետիսյանների հետ: միաժամանակ սեփականը չպահանջող ու վախից զիջող ձեր նման ստրուկի համար հայ ազգն է ամոթ ապրում:
…))..
փորձեմ միտքս արտահայտել հնարավորինս պարզ ու համառոտ. «քաղաքականությունը» սահմանելը իրոք հեշտ չէ, սակայն որպես աշխատանքային սահմանում, կամ ավելի ճիշտ՝ առօրեական լեզվով տրված նկարագրություն՝ կարելի է ասել, որ քաղաքականությունն այն ամենն է, ինչի հիման վրա կազմակերպվում է մարդկանց՝ որպես հասարակության տարրերի, համատեղ կյանքը, կազմակերպվում է հասարակությունը (ավելի նեղ սահմանում տալու, մասնավորապես՝ շահերի պաշտպանության գաղափարը սահմանման մեջ ներառելու համար միշտ պահանջվում են սահմանվող հասկացության պրեդիկացիաներ): «քաղաքականն» էլ այն ամենն է, ինչ վերաբերում է հասարակական կյանքի կազմակերպմանը: ի դեպ, այս առումով՝ պետությունը կարևորագույն քաղաքական ինստիտուտն է: որևէ բան գործնականում հնարավոր չէ քաղաքականցնել, եթե այն քաղաքական էություն չունի: «հարցը քաղաքականացնել» արտահայտությունն այլ բան չի կարող նշանակել, քան ցույց տալը, որ դրա լուծումը պահանջում է հասարակության կազմակերպման կարգի փոփոխություն: Եվ եթե անցանկալի իրադարձությունն ունի ակնհայտ քաղաքական էություն, ապա պետք է ամեն կերպ նպաստել, որ դրա բոլոր տրամաբանական քաղաքական հետևանքները կյանքի կոչվեն, որպեսզի ստեղծվի նոր քաղաքական իրականություն, որում անցանկալի դեպքի կրկնությունը նվազ հնարավոր է:
Շնորհակալություն՝ խնդրին ըստ բովանդակության անդրադառնալու համար:
Այս ողբերգությունը հերթական առիթն էր արտահայտելու զզվանքը (ավելի հարմար բառ չկարաղացա գտնել) ներկայիս իշխանության հանդեպ: Անկախ նրանից թէ ով է իրականացնելու քննությունը այդ ստահակը պատժվելու է (ափսոս չեն գնդակահարում): Տարատեսակ բողոքի ակցիաները ոչ թէ կոնկրետ առիթի դեմ են այլ այս կոռումպացված համակարգի, աղաղակող անարդարության, հաբռգած տգետ իշխանավորի դեմ է:
Իմ կարծիքով, եթե մեղադրվողի պատժելիության կամ անպատժելիության աստիճանը պայմանավորվում է նրա քաղաքական կուսակցության պատկանելիությամբ կամ նրա ազգային պատկանելությամբ ապա հարցը դառնում է քաղաքականացված.
«Ոճրագործի ազգությունը կապ չունի, նշանակություն ունի միայն այն, որ նա ծառայում է մի «հիմնարկում»…ես էլ կիսում եմ խմբագրի կարծիքը…չնայած կներեք օտար երկրում եմ ապրում…
Իմ կարծիքով Ռուս ժողովուրդը ինքն էլ զոհ է…զոհ է իր երկրի քաղաքական եվ տնտեսական դեգերումների իր ողջ պատմության ընթացքում, ինչպես որ է մեր ժողովուրդը…: Չնայած ահռելի, անծայրածիր երկրին, եվ ահռելի բնական հանածոներով հարստությանը, իրական հասարակ ռուս ժողովուրդը իր իսկ երկրում մատնված է եղել թշվառ կյանքի դարերով, մինչեվ այսօր…այսօր էլ դեմոգրաֆիական «մահվան» շեմին են կանգնած…համաձայն սոցիալական ուսումնասիրություններ ռուս տղամարդու կյանքի տեվողությունը 57 տարեկանի սահմաններում է…չնայած երկրի ահռելի հնարավորությունների երկիրը իրականում ոչ մի իրական նյութական արժեք չի արտահանում բացի բնական հանածոներից, մարդկային ինտելետուալ պոտենցալը ինչպես որ Սովետի օրոք, հիմա էլ մատնված է անգործության…միայն «կալաշնիկով» են արտահանում.. «հիմար» ամերիկացիների հետ նրանց «չես համեմատի»…
https://www.youtube.com/watch?v=WW3PRNdw3QI
սրանից ավել էլ ինչ՞ պետք ա ասեն: եթե մարդ եք, էս մարդկանց հանգիստ թողեք:
Դա 1 անձի մասնավոր կարծիք է, որը պետք է հարգվի մինայն իրեն վերաբերվող մասով, այսինքն՝ դու իրավունք չունես այդ մարդուն ստիպել, նրա վրա ինչ-որ ճնշում գործադրել, որպեսզի նա իր կարծիքը կամ բողոքը արտահայտի… Պետք է չխառնվես ինքը իր համար իր վիշտը ապրելուն՝ ինչպես ինքն է դա ընկալում…
Բայց երևույթը ինքը հասարակական նշանակություն ունի։։ Քաղաքացիական բնակչության գնդակահարությունը զինվորականի կողմից՝ Մարդկանց մոտ տեռորի մթնոլորտ է ստեղծում… և հասարակությանն է իրավունքը՝ ըստ իր գիտակցության և արժեհամակարգի՝ ադեկվատ ռեակցիա ցուցաբերել…
Հենց դրանով կորոշվի աշխարհի պատասխան ռեակցիան ձեր նկատմամբ…
Տվյալ կոնտեքստում, զոհվածի հարազատի կարծիքը տեղի ունցածի վերաբերյալ ունի ճիշտ այնպիսի արժեք՝ ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամինը (1 քվեաթերթիկ)։ Եվ եթե նա, անձամբ նույնիսկ շնորհակալություն հայտնի Պերմյակովին և Վ.Վ. Պուտինին՝ իր ընտանիքը գնդակահարելու համար՝ դրանից բոլորովին չի հետևում,որ հասակությունը պետք է հետևի նրա կարծիքին և իր բողոքը չարտահայտի…
Նառա դու քեզ համար ամաչիր, մեզ համար ամաչելու առիթ չկա, խիստ կասկածում եմ,որ անգլերեն կարդալ էլ գիտես, գրացդ հայերենից արդեն հասկանալի է անգլերենիդ մակարդակը. Քեզ ընկերական խորհուրդ կտամ, սուտ ասելը լավ բան չի.
Հիմա անցնենք Գյումրու դեպքերին՝
Պարզապես ցցնված եմ, մեր իշխանությունները կրկին անգամ մեր երկրում, մեր աչքի առջև ցույց տվեցին, որ իրենք ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու շահերը. Ինչպես կարող ենք հարցը չքաղաքականացնել. Այս իշխանություններից ազատվել է պետք, հնարավորինս շուտ. Ռուսաստանն էլ կրկին անգամ ապացուցեց, որ թքաց ունի մեզ վրա, Հայաստանը դիտարկւմ են որպես իրենց գաղութ, մեզ էլ որպես ամբոխ. Թող գոնե այս դեպքից հետո դասեր քաղենք և որոշակի փոփոխություններ մտցնենք Ռուսաստանի հետ մեր ունենցած հարաբերություններում. Ռուսատանում ապրող մեր հայերին էլ հասկացնել է պետք, որ փող աշխատելը կարևոր է գոյատևելու համար, բայց սեփական երկրի արժանապատվությունը բարձր պահելը՝ առաքելություն.
Համաձայն եմ