Շիրակի մարզի դատախազության մոտից ցուցարարները հեռացան միայն ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու Կարեն Պետրոսյանի ռուսական ռազմաբազայում պահվող ոճրագործին տեսնելուց հետո: Վերջիններս փոխանցեցին, որ նա իրոք Հայաստանում է, չի տեղափոխվել ռուսական տարածք, որից հետո նոր միայն գյումրեցիները փոքր-ինչ շունչ քաշեցին:
Այնուհետ գյումրեցիներին հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազը, որը մեկ անգամ ևս կրկնեց, որ ինքը տղամարդկային խոստում է տվել, կդիմի ՌԴ գլխավոր դատախազին հայ իրավապահների քննությանը մարդասպանի գործը հանձնելու, որից հետո նոր միայն ցուցարարները հերթով հեռացան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մէկին ասես ՀՀ գլխաւոր դատախազը «տղամարդկային խօսք տալով» է աշխատում, ծիծաղից ուշագնաց կը լինի:
Սա գոնէ իրաւաբան է՞: Ծանրամարտիկի տեսք ունի 🙂