Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վալերի Մեջլումյանին՝ «Ձեր նշած շները գողերին են հայտնաբերում»

Հունվար 16,2015 16:03

Նախորդ տարի դեկտեմբերի 20-ին Թեղուտի հանքավայրի շահագործման առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալով եւ նրա կատարածը ներկայացնում է որպես սխրագործություն: Իսկ Մեջլումյանն էլ այդ հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող բնապահպաններին, ակտիվիստներին համեմատել է իրենց կերակրողներին ծառայող շների հետ: Վալերի Մեջլումյանն արդեն կարող է ասել այն, ինչ ցանկանա: Հավանաբար, տարիներ առաջ նրան հուշել-թելադրել էին, որ հնարավորինս ուշադրություն չդարձնի իր հասցեին ներկայացված ակնհայտ մեղադրանքներին եւ բարեկիրթ երեւա, սակայն այժմ, թվում է, նրա լեզվին ազատություն են տվել:

Թեղուտի հանքավայրի շահագործման ընդդիմախոսների խոսքը շան հաչոց համարող Մեջլումյանը, ինչպես երեւում է, շատ է վախենում շներից, քանի որ նա, հավանաբար, շատ լավ գիտի, որ շները մշտապես հայտնաբերել են գողերին (շների կատարած աշխատանքն ապարդյուն է անցել միայն այն պարագայում, երբ գողությանը մասնակից է նաեւ հսկիչը):
Մեջլումյանը, որպես կեղծիքներով լեցուն եւ հակաիրավական փաստաթուղթ կազմող եւ շրջանառության մեջ դնող՝ պետությանը մեծածավալ վնաս հասցնող անձ, պետք է, որ արդեն դատապարտված լիներ: «Թեղուտի հանքավայրի նախագիծ եւ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում, 2005թ.». սա իրենց աշխատանքային նախագիծն է, որը ներկայումս իրականացվում է, եւ հենց այս նախագծում են բազմաթիվ կեղծիքները, որոնք ես բացահայտել եմ եւ բազմիցս ուղարկել եմ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին եւ նաեւ «Վալլեքս» ընկերության ղեկավարությանը: Սակայն, դատելով այս պաշտոնատար անձանց լռությունից (նրանք որեւէ պատասխան չեն տվել իմ ներկայացրած մեղադրանքներին, «Վալլեքսը» չի էլ հերքել), պետք է ենթադրել, որ այդ պաշտոնյաները հովանավորում են հանքարդյունահանող ընկերությանը: Մեծ հավանականություն կա, որ «Վալլեքս» ընկերությունը իրականությունից հեռու է եւ «սարքովի» փաստաթղթեր կազմելով՝ մոլորեցրել է մեր պետության եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին: Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծով իրականացվում է Հայաստանի ֆիզիկական ոչնչացման ծրագիր: Եթե դա ծրագիր չլիներ, ապա իշխանական համակարգի պաշտոնյաներից ոմանք դրան դեմ դուրս կգային: Այս ծրագիրը, ինչպես ականատես ենք, նրբորեն ու համակողմանի մշակված է, միաժամանակ կատարված է ամենագլխավորը՝ անթերի լուծված են թելադրողի կարգադրություններն անվերապահորեն կատարող պաշտոնյաներ ընտրելու եւ լրատվամիջոցները համարյա ամբողջովին կառավարելի դարձնելու խնդիրները:

Չի կարելի ասել, որ իբր բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները ընդունակ չեն խորամուխ լինելու այն խնդրում, որ բնական համակարգի ֆունկցիայի փոփոխմամբ կարելի է հեշտությամբ ու անաղմուկ իրականացնել որեւէ ժողովրդի ոչնչացում: Լավ, ընդունենք, որ այս հարցը շատերին հասու չէ, ապա ինչպե՞ս հասկանալ նրանց լռությունը, երբ հանքերերեւակումները շահագործվում են որպես հանքավայրեր՝ հաշվի չառնելով պետությանը հասցվելիք անասելի վնասներն ու անդառնալի կորուստները:
Վալերի Մեջլումյանն ու իր նմանները համարձակորեն գումարներ են ներդնում հանքարդյունաբերության ոլորտում, երբ հանքերեւակումները շահագործվում են որպես հանքավայր եւ ազատված են հիմնական հարկերից, հավանաբար այն վստահությամբ, որ մոտակա 20-30 տարիներին իշխանափոխություն չի լինելու, հարկավ, խոսքը այն իշխանափոխության մասին է, երբ նորընտիր իշխանավորները բացահայտում են նախորդի թերություններն ու կատարած հանցագործությունները եւ մեղավորներին պատասխանատվության կանչում:

Զավեշտականն ու ողբերգականը նաեւ այն է, որ Վալերի Մեջլումյանի նմաններն ու նրանց հովանավորները՝ հայ մարդուն hայրենիքից ու կյանքից զրկողները, ամիսներ անց ամենաբարձր ամբիոններից, մեծ հավանականությամբ, հենց իրենք կխոսեն 100 տարի առաջ կատարված եղեռնի մասին:

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
«Հայաստանի կանաչների
միության նախագահ»
Հ.Գ. Պատրաստ ենք ներկայացնել նաեւ հակառակ կողմի կարծիքը:

«Առավոտ» օրաթերթ
15.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. sapsan says:

    Հակոբ Սանասարյանի հոդվածները,մեկնաբանումներն ու վերլուծությունները, ինչպես միշտ, խորն են, հիմնավոր, գիտնականին վայել; Փառք ու պատիվ Ձեզ, Հայ Մարդ; Մոլագարներին ներում չի լինելու՝ չկասկածեք;

  2. Maxim says:

    Թեղուտում կատարվող վայրագությունը տեսնել է հարկավոր, այն նկարագրելու բան չէ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031