Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Տականքն ազգային պատկանելություն չունի». tert.am

Հունվար 15,2015 23:36

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում անդրադարձ է եղել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին:  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, բայց իրականացնողը ձերբակալվել է, իրականացնողը ստահակ և տականք է, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ զգացմունքներին պետք է տրվենք,  հուզականության չափաքանակի ավելացումը որևէ  օգուտ չի տա գործին: Սա իրավական խնդիր է, և անհարկի քաղաքական գնահատականները որևէ մեկի շահերից չեն բխում»,-ասել է նա:

Շարմազանովը շեշտել է, որ ժողովրդի անհանգստությունը, վրդովմունքը  հասկանալի է, բայց կոչ է արել հանդարտության. «Կոչ եմ անում հանդարտության, հանգստության, ողբերգությունը եղել է, և դրա վրա թշնամիներ փնտրել պետք չէ մեր երկրում, այս ամենը ժողովրդի շահերից չի բխում»:

Շարմազանովը նշել է, որ «տականքը ազգային պատկանելություն չունի. «Նաիրի Հունանյանը ի՞նչ ազգ էր, Հունանյան եղբայրները ռու՞ս էին, թե՞ այլ ազգի ներկայացուցիչ: Խնդրանքս է՝ մեծ ողբերգություն է  եղել, բայց չի կարելի ավելորդ զգացմունքայնության տրվել»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Դու հիմա հայ ե՞ս, թէ՞ յոյն 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031