Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանը տուն է ուղարկում ցուցարարներին` խոստանալով ազատ արձակել տալ 13 ձերբակալվածներին

Հունվար 15,2015 23:04

Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խստորեն զայրացավ  դատախազության  մոտ հավաքված ցուցարարների վրա՝ նշելով. «Սա՞ էիք ուզում. ռուսը հանգիստ նստած է իր տեղում, իսկ դուք արյուն հանեցիք»:

Սրբազանը բարի գիշեր մաղթեց ցուցարարներին՝ ստիպելով տուն գնալ: Նա ասաց, որ մտնելու է գլխավոր դատախազի մոտ՝ 13 ձերբակալվածներին ազատ արձակելու խնդրանքով:

MHM92701-copy

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս բանակցում էր ցուցարարների հետ՝ խնդրելով չգնալ սադրանքների:

Այս պահին Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը գնում են ռուսական զորամաս՝ սեփական աչքով տեսնելու ու նկարահանելու, թե ոճրագործն իրոք Հայաստանում է: Նրանք պետք է բերեն տեսանյութը, որից հետո գլխավոր դատախազը հանդես կգա հայտարարությամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Ни в коем случае нельзя освободить этих хулиганов! Они сами требуют соблюдать закон? Так по отношению к ним тоже надо действовать строго по закону!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031