Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ռիժկով. «Պետք է խնդիրը միասին լուծել». Panorama.am

Հունվար 15,2015 22:42
rijkov

Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, հնարավոր է ամենուր, բայց դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը:

Ն. Ռիժկովն իր անկեղծ ցավակցությունները փոխանցեց տեղի ունեցածի առթիվ և վստահեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցածի առթիվ ցավ են ապրում բոլոր այն անձինք, ովքեր գիտեն Գյումրին ու բարեկամաբար են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Նրա խոսքով՝ այս օրերին, թե ինքը, թե իր գործընկերները դժվարությամբ են ընկալում տեղի ունեցածը. «Այն , ինչ տեղի ունեցավ, առհասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:

Անդրադառնալով միջադեպի քննությանը՝ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ պետք է խստորեն հետևել օրենքի պահանջներին. «Ակնհայտ է, որ պետք է առաջ ընթանալ օրենքի պահանջներին խիստ համապատասխան: Մենք համաձայնագիր ունենք, առկա են բազմաթիվ փաստաթղթեր, և տվյալ դեպքում քննությունը, բոլոր ընթացակարգերը պետք է իրականացվեն համատեղ՝ ռուսական և հայկական կողմերի մասնակցությամբ: Դուք գիտեք, որ մեզ մոտ երկրի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը , պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չափազանց անհանգստացած են: Այսինքն՝ դա մեզ բոլորիս ցնցել է: Ես բացարձակապես վստահ եմ, որ օբյեկտիվ քննություն կլինի, երբ միասին կնստեն և Հայաստանի, և Ռուսաստանի ներկայացուցիչները, ու դա ոչ մեկին հնարավորություն չի տա ասելու, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ճիշտ չի գնահատել: Պետք է խնդիրը միասին լուծել»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` panorama.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031