«Ես արդեն տանն եմ,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որն այսօր բերման էր ենթարկվել Հայաստանի Ռուսաստանի դեսպանատան առջեւ անցկացված բողոքի ցույցի ժամանակ:- Ոստիկանության բաժնում ես ներկայացա որպես ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով, ասացի որ ուզում եմ զանգվածային սպանություն խոստովանել ՀՀ ոստիկանությանը եւ որ խոսելու եմ միայն ռուսերեն ու ՌԴ դեսպանատան պաշտոնյաների ներկայությամբ:
ՀՀ ոստիկանները այնքան են խուսափում ռուսների հետ որեւէ խնդրից, որ հրաժարվեցին իմ ռուսերեն տված ցուցմունքն արձանագրել ու փաստորեն երեք ժամ անց դուրս են թողել Վալերի Պերմյակով անունով ներկայացող ու վեց հոգու սպանություն խոստովանող մարդու:
Ես դա արեցի, որ իրենց ցույց տամ իրենց իսկ ստեղծված զավեշտը:
Մենք արթնացանք, հայեր: Հայոց գարունը սկսվեց, ավաղ, կրկին անմեղ արյունով, բայց սկսվեց: Սկսվեց այնտեղ, որտեղ մեր գլխին փլուզվել էր Սովետը` հպարտ, քանդված, բայց անկոտրում Գյումրիում: Ո՞վ էր գլուխ գովում, որ Գյումրիում «ինչքան կուզեն` կխփեն»: Դե հիմա տեսեք… Ոչ մի նահանջ, որ մի զիջում, ոչ մի գործարք: Մենք հաղթելու ենք»:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ Tert.am-ի
Наконец тебя заметили! Ты не чем не лучше Премякова! Нанесенный тобой вред больше!