Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, անդրադառնալով ֆրանսիական երգիծական «Շարլի Էբդո» շաբաթաթերթի դեպքերին, հայտնել է, որ չի կարելի ծաղրել կրոնը, իսկ ծաղրողները պետք է ակնկալեն, որ հարված են ստանալու, փոխանցում է «Էն Բի Սի»-ն:
«Ոչ ոք սադրելու իրավունք չունի, ոչ ոք ուրիշի հավատքը վիրավորելու իրավունք չունի, ոչ ոք հավատքը ծաղրելու իրավունք չունի… Խոսքի ազատությունը սահմանափակումներ ունի», – ասել է Հռոմի Պապը Շրի Լանկայից Ֆիլիպիններ թռիչքի ժամանակ՝ ավելացնելով, որ խոսքի և հավատքի ազատությունները մարդու հիմնարար իրավունքներ են, և ամեն կրոն ունի իր արժանապատվությունը:
Հունվարի 7-ին մահմեդական ահաբեկիչները հարձակվել էին «Շարլի Էբդո»-ի Փարիզի գրասենյակ և 12 հոգու սպանել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ