Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում իրավիճակն անկառավարելի է. մարդիկ փորձում են գրոհել ՌԴ հյուպատոսարանի շենքը. (Տեսանյութ)

Հունվար 15,2015 20:18

Այս պահին Գյումրու դատախազության շենքի մոտից բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը հավաքվել է Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի մոտ եւ այն շրջափակել է: Բախումներ եւ ծեծկռտուք է սկսվել ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:

Այս պահին ոստիկանները պատ են կազմել հյուպատոսարանի շենքի դիմաց, որպեսզի մարդիկ չկարողանան մոտենալ շենքին: Բացի այս, հսկայական քարեր են շարված հյուպատոսարանի շենքի մոտ, անհասկանալի է, թե ովքեր են բերել այս քարերը շենքի մոտ:

Ոստիկանները ծեծի են ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, որին տեղափոխել են հիվանդանոց: Իրավիճակը լարված եւ անկառավարելի է, ժողովուրդը շատ զայրացած եւ վրդովված է, փորձում է ոստիկանական պատը ճեղքել եւ մոտենալ շենքին:

Նունե Արեւշատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Nara says:

    Ոստիկանությունը ինչու է հապաղում?? Եվրոպայում հիմա վաղուց դրանց արդեն չեզոքացրել էին: Ինչ է, չգիտեն, որ իրենց պարտքն է անհապաղ կարգ ու կանոն հաստատել ու դատել իրավախախտներին??? Միջոցներ չունեն թե դիտմամբ են սրում իրավիճակը????

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Որտե՞ղ է «Եռյակը»: Որտե՞ղ են հհկ-ական «նժդեհականները», «արծիվները» և «դավիթբեկյան ուխտավորները»: Քո՞ ազգի ընտանիքին չմորթեց ռուս դահիճը:

    • Nara says:

      Իմ ազգին էս չորս տարի մորթում են Սիրիայում արևմուտքից ֆինանսավորվող «չափավոր» իսլամիստները: Տասնյակ հազարներն էլ ընկել են աշխարհով մեկ:

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Սիրիայում իսլամիստներին ֆինանսավորում են Քաթարի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի պես երկրները: Իսկ Հայաստանում ռուսական բազայի ներկայութան պատճառը «Հայաստանին ու հայերին պաշտպանելն է(ր)» … իբր թե:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031