Հունվարի 14-ին, ժամը 17.30-ին, 1940 թ. ծնված Էդուարդ Գ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեի մոտ, իր «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է «Դայվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որը դիտավորյալ վնասել է ավտոմեքենայի դիմապակին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դայվո»-ի վարորդը 1980 թ. ծնված Կարապետ Զ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն