Վրացի և ռուս ռեժիսորների աշխատանքներն ընդգրկվել են Ամերիկայի կինոակադեմիայի «Օսկար» 87-րդ մրցանակաբաշխության լավագույն օտարալեզու ֆիլմերի հավակնորդների ցանկում, հրապարակված է կինոակադեմիայի կայքում:
Վրացի ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմը և ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցև «Լևիաֆան»-ը ևս այլ երեք ֆիլմերի հետ կպայքարեն «Օսկար»-ի համար:
«Մանդարիններ» ֆիլմը ներկայացնում է Էստոնիան, սակայն այն վրաց-էստոնական համատեղ աշխատանք է: Այն պատմում է վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Աբխազիայում գտնվող էստոնական գյուղի մասին: Այս տարի «Օսկար»-ում Վրաստանը ներկայացնում էր Ջորջ Օվաշվիլիի «Եգիպտացորենի կղզի» ֆիլմը, որն ընդգրկվել էր մրցանակաբաշխության կարճ ցանկում, սակայն եզրափակիչ փուլ չհասավ:
«Լևիաֆան» ֆիլմը, որը նկարահանվել է Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, պատմում է Ռուսաստանում տիրող անարդարությունների մասին: Զվյագինցևը 2007թ. նկարահանած «Արտաքսում» ֆիլմը հիմնված էր Վիլյամ Սարոյանի «Ինչ-որ ծիծաղելի բան» վիպակի հիման վրա:
Կարդացեք նաև
Լավագույն օտարալեզու ֆիլմի համար հավակնում են նաև Պավել Պավլիկովսկու «Իդա»-ն (Լեհաստան), Աբդերահման Սիսոկոյի «Տիմբուկտու»-ն (Մավրիտանիա) և Դամիան Սիֆրոնի «Վայրի հեքիաթներ»-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ