Հունվարի 15-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ հայ-հունական բարեկամության զբոսայգում կայացավ մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների: Այն կազմակերպել էր Նոյեմբերյանի քաղաքապետարանը: Միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի քաղաքապետարանի, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների, Նոյեմբերյանում գործող հիմնարկությունների աշխատակիցներ, դպրոցների մանկավարժներ ու աշակերտներ:
Գյումրիում սպանված անմեղ մարդկանց հիշատակի եւ վշտակցության խոսք ասացին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Քաղաքապետն իր ելույթում հարգանքի տուրք մատուցեց նաեւ հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած ոսկեվանցի Սերյոժա Սարգսյանի հիշատակին: Մոմավառությունն այժմ էլ շարունակվում է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ