Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի պատասխանը չգոհացրեց ցուցարարներին (Տեսանյութ)

Հունվար 15,2015 17:55

Շիրակի մարզի դատախազության շենքի առջեւ այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում: Գյումրեցիները դժգոհ գլխավոր դատախազի մամուլի ասուլիսից` նրանից մեկ անգամ պարզաբանում պահանջեցին, իրենց խոսքերով՝  մարդասպան կենդանուն բացառապես հայկական արդարադատությանը հանձնելու՝ թե նախաքննությունը Հայաստանում ՀՀ օրենքներով իրականացնելու եւ թե Հայաստանի դատարաններում դատելու: Գեւորգ Կոստանյանը տվեց այն նույն պարզաբանումը, ինչ ասել էր առավոտյան ասուլիսում: Սակայն դա բողոքավորներին չգոհացրեց, նրանք սկսեցին բացականչել «ա-մոթ, ա-մոթ»:


Պարոն Կոստանյանը ներս մտավ դատախազության շենք, ժողովուրդը սկսեց պահանջել նրանից՝ «դուրս արի, դուրս արի»:

Նրա փոխարեն դուրս եկավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հավաքվածներին հորդորելով 30 հոգանոց խումբ կազմել եւ բարձրանալ գլխավոր դատախազի մոտ՝ իրենց հարցի պատասխանը ստանալու: Սակայն  բողոքավորները  մերժեցին նրան:

Այժմ նրանք պահանջում են դարձյալ գլխավոր դատախազին ու սպասում են նրա՝ դատախազության շենքից դուրս գալուն, բացականչելով՝ «դուրս արի»:

Լեւոն Բարսեղյանն առաջարկում է համբերությամբ սպասել մինչեւ նա ստիպված կլինի դուրս գալ:

Մանրամասները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Есть заинтересованные люди, которые страшно боятся ,что выплывут ненужные факты,если дело останется у российской стороны! Вот они и организуют весь этот цирк!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031