Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նման գազանությունները չունեն արդարացում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 

Հունվար 15,2015 17:45

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Գյումրիի ողբերգության առիթով պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել: Հաղորդագրությունը՝ ստորև. «Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատների եւ մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում: Դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի կիսում են հետ այս կորստի ցավը: Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայկական եւ ռուսական համապատասխան մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Այն կլինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում: Հայ-ռուսական բարեկամության բազմադարյան պատմության մեջ եղել են նաեւ դժվար էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել են ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այսպես կլինի նաեւ հիմա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա «գազանություն» չէր, այլ գենոցիդայի՛ն բնույթի սպանդ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031