Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանը՝ Հակոբ Հակոբյանի աղմկահարույց ֆիլմի մասին. «Վա՜յ, էդ ինչ շառ հարց եք տալիս»

Հունվար 15,2015 17:32
Hakob hakobyan

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի (լուսանկարում) սցենարով ու պրոդյուսերությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության թեմայով «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Իսկ օրերս փակ դիտում էր կազմակերպվել՝ պատմաբանների ու կինոգետների համար:

Փակ դիտմանը մասնակցած Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանից Aravot.am-ը կարծիք հարցրեց:

«Վա՜յ, էդ ինչ շառ հարց եք տալիս»,- ասաց պատմաբանը: Ապա հավելեց. «Ես իմ կարծիքն իրեն (Հակոբ Հակոբյանին-Գ.Հ.) հայտնել եմ…պատմական փաստերի աղավաղումներ կան ֆիլմում, որոնք անթույլատրելի են, ինքը պատճառաբանում է, որ դա գեղարվեստական ֆիլմ է, ու կարող է նման սցենար ունենալ: Կարծում եմ, որ լուրջ հարցեր կան, որոնք պետք է անպայման վերանայվեն եւ նման ձեւով այդ ամենը ներկայացնելը սխալ է»:

Հակոբ Հակոբյանի սցենարով ստեղծված ֆիլմում, օրինակ, մի դրվագ կա, որտեղ ճրագները վառելու ճարպ ունենալու համար կանանց կրծքերն են կտրում: Մի՞թե դա նորմալ է ու ցուցադրելու բան՝ հարցրինք պարոն Մելքոնյանին: «Դա, սցենարիստի, այսպես ասած, երեւակայության արդյունքն է եւ բացարձակապես տեղին չէ…Ընդհանրապես ֆիլմի մեծ մասը նվիրված է տարագրությանը, քարավանների ընթացքին: Ինչպես այնտեղ նշեց նաեւ կինոգետ Դավիթ Մուրադյանը, ֆիլմում դա ահավոր ճնշում է դիտողին եւ հակառակ էֆեկտը կարող է առաջացնել, մանավանդ օտարերկրացու մոտ: Շատ է ծանրացված էդ հանգամանքը: Կարող էր մի քանի դրվագ լինել, ցցուն տեսարաններ նկարվեին, եւ դրանով սահմանափակվել, որովհետեւ երեւույթը ճնշող է, իսկ հարյուրամյակի նախօրյակին մեր ռազմավարությունն այն է, որ ոգի ցուցադրենք, ասենք, որ միայն չենք զարկվել, ինքնապաշտպանական կռիվներ էլ են եղել»,-պատասխանեց Պատմության ինստիտուտի տնօրենը: Նրա համար մի դրվագ էլ է բացարձակապես անընդունելի. «Թուրքը փորձում է մեղա գալ եւ Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ ծնկի գալ, Հայաստանի անվտանգության աշխատակիցն ասում է, որ թույլ չենք տա, որ ծնկի գա այն օտարը, որը ընդունում է Հայոց ցեղասպանության իրողությունը: Նման ֆիլմեր նկարահանելիս, լավ կլինի պատմաբանների հետ խորհրդակցել, օրինակ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որ այդքան քննադատվեց, բայց լավ տեսարաններ ու ոգի էլ ուներ, փաստական լյափսուսներով ուներ , որոնք կարող էին ֆիլմից հանվել, բայց ֆիլմն էկրան բարձրացավ այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր»:

Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են Արա Դեղտրիկյանը, Գուժ Մանուկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ղամբարյանը, Հովակ Գալոյանը եւ ուրիշներ, Ռեժիսորներն են Քաջարի եւ Սեյրան Հակոբյանները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ life.panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աննա says:

    ժողովուրդ ջան, զգույշ եղեք, շատ բարդ իրավիճակ է, ֆիլմի փակ դիտմանը մասնակցած մարդկանց գտեք և մանրամասն հարցրեք ֆիլմի մասին, այստեղ գեղարվեստական արժեքի մասին չի գնում նույնիսկ խոսքը, ինչ որ տարօրինակ ֆիլմ է, որը փորձելու են ներկայացնել Ցեղասպանությանը նվիրված ֆիլմ Հայաստանում պատրաստված: Մի քանի ժամ առաջ փակ դիտմանը մասնակցած մտավորական է պատմել, ով ցավով փաստում է, որ այդ տեսակ ֆիլմ հասարակությանը ներկայացնելը շատ կվնասի մեր արդար դատին:

    • Նարինե says:

      Ես համաձայն եմ ձեզ հետ Վաչագան, եթե ես իմանամ այս ինքնակոչը ով է անպայաման կթքեմ նրա երեսին և կասեմ այո նա իսկականն թուրք է

  2. vrej says:

    սիրելի ընկերներ և բարեկամներ , ես նույնպես ներկա եմ եղել փակ դիտմանը : այս ֆիլմը դեպյուտ էր և Ռեժիսորական և սցենարական : այնքան մանր և դիպուկ քաղաքաանություն է թաքնված այս ամենի տակ , որը ուղղակի աննկարագրելի է , կարելի է ողջունել նման մտածելակերպ ունեցող մարդկանց :
    ես չեմ հասկանում , եթե ֆիլմում ցուցադրվեր կռիվ մեր հայերի կողմից , դա կլիներ սխալ , հետո կասեին պատերամ էր և մենք ցեղասպանություն թենք գորփել :
    պատմական փաստերը շատ ճիշտ էր :
    այնտեղ կար կարծիք , որ Թալեաթը զինվորականի զգեստով չի եղել , սիրելի պատմաբաններ , ուշադիր եղեք ձեր նկատառումների մեջ :
    դաժան տեսարանները շատ էին , որովհետև դա է իրականությունը ,կարելի է ասել որ նույն իսկ դա շատ քիչ էր իրականության հետ համեմատած :

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031