Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկեդոնովի գնահատմամբ, պետք չէ թերագնահատել քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում. «Արմինֆո»

Հունվար 15,2015 17:20

Ինչպես և միշտ նման դեպքերում` Գյումրիի ողբերգությանն առնչվող յուրաքանչյուր խոսք պահանջում է հատուկ կշռադատվածություն և կոռեկտություն: Ողբերգությունը սահմռկեցուցիչ է, իսկ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահը ցնցում է մինչև հոգու խորքը: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ ողբերգությունն առնչվում է ռուսական ռազմակայանի զինծառայողին, գործն ինքնըստինքյան վեր է ածվել քաղաքականի: Սրան ավելացնենք նաև նման դեպքերում անխուսափելի հույզերն ու ընկալման անհամարժեքությունը, ինչը միշտ չէ, որ հասկանալի է Մոսկվայում: Համոզված եմ, որ ռուսական կողմը պետք է վերջ դնի մեծամտությանն ու ավելի քիչ հայտարարություններ անի այն ոգով, թե «դուք գնալու տեղ չունեք և կլինեք մեզ հետ»: Մշտական դաշնակիցներ չկան: Իսկ ուկրաինական փորձը Մոսկվային պետք է ինչ-որ բան սովորեցրած լիներ: Այնտեղ ամեն ինչ չէ, որ հրահրվում է Արևմուտքից, ինչը չի կարելի հերքել, կային նաև սեփական «մեխերը», որոնք նախապես պետք է հանվեին», – համոզված է վերլուծաբանը:

Նշելով, որ հայկական կողմին առավելապես գրգռում է Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ցանկության բացակայությունը, Մարկեդոնովը համոզմունք է հայտնել, որ իրավիճակն ինքնին չի հարթվի: Նրա գնահատմամբ, պետք չէ թերագնահատել քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում և դա համարել ԿՀՎ կամ Պետդեպարտամենտի հնարանք: Կան սեփական արմատներ:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրա says:

    Սա էլ ապացույց, որ ինչպես կարծում էի, «մեխերը» հենց Ռուսաստանի մեջ են: Նայեք Թուրքիայի պահվածքին էլ: Աստված մեզ պահապան էր անկախանալու ժամանակ, մնում է խոնարհվենք Նրա կամքին ու համբերությամբ զինված, իր հրաշքի ակընկալիքով, լուծենք մեր խնդիրները:

  2. Իրա says:

    Վերը արված cooment-իս ավելացնեմ, որ եթե դա նրանց՝ ռուսների գործը չի, ապա շատ շտապ պետք է մեզ ապացույցներ ներկայացնեն: Իսկ թե էլի պիտի պնդեն թե թուրքերի հետ տնտեսական հարցեր են միայն լուծում, առավել հիմա պետք է կանգնեն մեր կողքին: Տա Աստված սխալված լինեմ, որ ռուսներն են: Աստված պահապան մեզ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031