Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի ոստիկանը գետնին նետեց հայկական դրոշը, մյուսը հայհոյեց ցուցարարին (Տեսանյութ) 

Հունվար 15,2015 16:15

Ռուսաստանի դեսպանատան առջեւ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումները վերսկսվեցին:

Ոստիկաններից մեկը ցուցարարների ձեռքից խլեց Հայաստանի դրոշը եւ նետեց գետնին, մի ուրիշ ոստիկան էլ բռունցքներով հարձակվեց ցուցարարներից մեկի վրա եւ սկսեց հայհոյանքների տարափ տեղալ:

Ոստիկանները շրջափակել են ակտիվիստներին եւ ամեն կերպ փորձում են հեռու տանել դեսպանատան տարածքից:

Ակտիվիստները վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի» եւ երգում են Հայաստանի հիմնը:

Այս պահին կրկին քաշքշուկ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hermine says:

    Հայ ոստիկաննա ցուցարարների ձեռքից խլել Հայաստանի դրոշը եւ նետել գետնին?

  2. david says:

    Հայոցդրոշը և հայի ոստիկանը:

  3. Nara says:

    Ակտիվիստները հատուկ դասընթացներ են անցնում՝ հատկապես դրոշները վառելու այլանդակ սադրանքով: Սրանց բացարձակ չի հետաքրքրում զոհվածների հիշատակը, սրանք հրաման են ստացել «Ֆաս» ու պիտի անպայման կատարեն, թե չէ փող չեն ստանա: Իսկական սգացող ժողովուրդը լուռ ու մունջ մոմ է վառում ու հարգում զոհվածների հիշատակը: Ոստիկանությունը պետք է գործի այնպես, ինչպես, օրինակ Ամերիկայում կամ Եվրոպական երկրներում՝ շատ խիստ ու հաստատակամ, առանց վարանելու:

    • Artur says:

      Նառա ձեր գրառումները ուղղակի նողկանք են առաջացնում: Երևում է որ պուտինյան իդեալոգիան խորը հետքեր է թողնում հայերի լոգիկայի վրա Բայց գուցէ սխալվում եմ, հայերի անվան տակ գուցե գրում է, օրինակ, Ռուսական Իդեալոգիայի կենտրոնի հայ աշխատակիցը “Նառա” ծածկանունով

    • Գոհար says:

      Այսինքն, ողջ կյանքներդ սովոր եք ոչխարի նման լուռ ու մունջ աղոթել, պայքարն ու ընդվզումը ձեր նմանների համար չեն: Իսկ ուր է պ-ն Գասպարյանը, երբ հայ ոստիկանը հայկական դրոշն է վայր գցում. մնում էր մի հատ էլ թքեր վրան, չնայած ես չեմ կասկածում, որ դա էլ կանեն:

  4. Arshak says:

    Երկիր Տերը այստեղ բնակվող 3 000 000 բնակչությունն ա, ոչ թե էս մի քանի պրովակատորները:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031