Քիչ հետո Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց երեկ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում բողոք անցկացնող քաղաքացիները կհանդիպեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Այսօր առավոտյան գլխավոր դատախազը Գյումրիում հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել իրեն հարցեր ունեցող ցանկացած քաղաքացու հետ: Թե որքանով է դատախազի ասուլիսը ոճրագործին պատժելու մասին պարզաբանումները բավարարել գյումրեցիներին, կերևա քիչ անց: Հիշեցնենք, որ գյումրեցիները պահանջում են ոճրագործին հանձնել հայկական արդարադատությանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ