Քիչ առաջ Ռուսաստանի դեսպանատան մոտ քաշքշուկը շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի եւ ոստիկանների միջեւ: Վարդգես Գասպարին Գյումրիում սպանված ընտանիքի փրկված 6 ամսական երեխայի լուսանկարը դեպի դեսպանատուն պարզած՝ լուռ կանգնել էր դեսպանատան առջեւ, իսկ ոստիկանները նրան մի քանի անգամ դիմելով՝ հորդորեցին հեռանալ տարածքից, բայց նա շարունակում էր լուռ կանգնել՝ չարձագանքելով ոստիկաններին:
Ի վերջո, տասնյակ ոստիկաններ նրան ոտքերից եւ գլխից բռնած տեղափոխեցին դիմացի մայթ:
Այս պահին Վարդգես Գասպարին պառկած է դեսպանատան դիմացի մայթին, իսկ ոստիկանները շարունակում են ակտիվիստներից պահանջել հեռանալ:
Տարաձայնությունները եւ երբեմն բռնկվող հրմշտոցը շարունակվում է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ