Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված տասնյակ քաղաքացիները քիչ առաջ բախվեցին իրենց ակցիան խոչընդոտող ոստիկանների հետ:
Ոստիկանները պատ կազմած դեսպանատան դիմաց, թույլ չէին տալիս բողոքի ակցիան անցկացնել դեսպանատան մայթին, բայց մի խումբ ցուցարարներ կարողացան ճեղքել ոստիկանական պատը եւ մոտենալ դեսպանատանը: Արդյունքում սկսվեց քաշքշուկ: Այս պահին նույնպես քաշքշուկ է, ոստիկանները հրում են ցուցարարներին, ցուցարարներն էլ գոչում են՝ «Ազատ, անկախ Հայաստան»: Սկսվել է դիմադրություն:
Ոստիկանության ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը բացատրում է, որ իրենք պահանջում են օրինապաշտ քաղաքացու պես իրենց պահել, իսկ ցուցարարները դիմադրելով ասում են, թե «ձեր պահվածքով այլեւս Հայաստանում քաղաքացի չեք թողնելու»:
Կարդացեք նաև
Մանրամասներն՝
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ