Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. «Միջպետական պայմանագրով գործի քննությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը» (Տեսանյութ)

Հունվար 15,2015 14:58

Այսօր կառավարության նիստից հետո մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրում տեղի ունեցած  Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ կասկածվող եւ կալանավորված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարության հարցին, ասաց. «Այսօր առկա տեղեկատվությամբ կարող եմ ասել, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով եւ այսօրվա մեր օրենսդրությամբ սպանության գործի քննությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Մենք ակնկալում են, եւ ինչպես երեկ խոստացավ ՀՀ դատախազը, քննությունը եւ հետագա ընթացքը տեղի կունենա Հայաստանում եւ այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ իրավապահ համակարգի կողմից»:

Անդրեասյանի խոսքերով` այժմ կասկածյալը գտնվում է ՀՀ տարածքում, եւ հանձնման եւ արտահանձնման մասին խոսք չկա. «Խոսքը փոխանցման մասին է, եւ կարծում եմ գլխավոր դատախազը գրավոր կպահանջի այդ փոխանցումը»:

Լրագրողների հարցին` արդյոք հակասություն չկա՞ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունների, միջեւ, եւ արդյոք նա չպիտի՞ հրաժարական տա, Կարեն Անդրեասյանն ասաց. «Ես չեմ ուսումնասիրել այդ հակասությունները, եւ եթե այսօր ներկայացնում էր, որ պետք է լինի ՀՀ տարածքում եւ ՀՀ իրավապահ մարմինների կողմից, ապա ճիշտը դա է: Ես այլ պաշտոնյաների աշխատանքի ընդունման եւ ազատման հարցն իրավասու չեմ մեկնաբանել»:

Մեկ այլ հարցին էլ`թե հանրության շրջանում կարծիքներ կան, որ մարդու իրավունքներ են խախտվել եւ ՄԻՊ-ն ավելորդ է, Անդրեասյանն ասաց. «Կարող են տարբեր կարծիքներ լինել, բայց մեր իրավասությունների շրջանակում չի արվել որեւէ գործողություն, կամ անգործություն, որը պետք է արվեր ըստ օրենքի, միեւնույն ժամանակ, պետք է ասեմ` օրենքի խախտում չենք արձանագրել, այլ բան է որ բոլորս ունենք մտահոգություններ եւ եթե դրանք ճիշտ ձեւով չկատարվեն, այդ ժամանակ կարող է լինել մարդու իրավունքների խախտում, այդ ժամանակ դուք կարող եք տեսնել մեր հայտարարությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031