«Եթե Ռուսաստանի ռազմաբազայի զինծառայողը, կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն տարածքից դուրս, ապա դա հայկական իրավասության տակ է»,- այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների` Գյումրու ընտանիքի սպանդի եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հարցին, ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով` «Եթե դեպքը կատարվել է իր տեղակայման տարածքում, կամ ռազմական հանցագործություն, այդ դեպքում, ռուսական կողմը, տվյալ դեպքում մենք ունենք երկու տիպի հանցագործություն, մեկը ծանր հանցագործություն, որը կապված է սպանությունների հետ, մյուսը՝ այն հանցագործությունը, որն իրենց իրավասության տակ է` դա պոստը լքելն է, դա զենքով դրսում հայտնվելն է, որը իրենց իրավասության տակ է: Սա նշանակում է, որ պետք է լինի համագործակցություն ե’ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի մարմինների, եւ որպեսզի եւ՛ այն ուղղությամբ, ե՛ւ այս ուղղությամբ դատավարությունը մինչեւ վերջ կայանա: Մի բան կարող եմ նշել, որ ամեն դեպքում, բնականաբար դատավարությունը պետք է լինի ՀՀ-ում»:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրու սպանդի համար կասկածյալ Վալերի Պերմյակովի վերաբերյալ նախ ասել էր, որ նա ՌԴ քաղաքացի է, չի կարող հանձնվել այլ պետության, իսկ երեկ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Կոստանյանը վստահեցրել է , որ հանցագործը պատասխանատվության եւ պատժի է ենթարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հետաքրքիր է՝ խօսելիս բերանը/ծնօտը ծամածռելը ՔՈՉԱՐԵԱՆԱԿԱՆ մենաշնորհ է՞, թէ՞ ուրիշ ազգանունների տէր մարդիկ էլ նման բան ունեն 🙂
Երկուսս էլ կենսաբան ենք: Հետաքրքիր է՝ մեզնից ո՞վ աւելի լաւ դիւանագէտ կը լինէր:
Երբեմն ադրբեջանցիների «կայֆերը» սրա վրով տեղին են:
Յ.Գ. Չմոռանամ ասել, մի քիչ էլ հայերէն սովորի: Նախադասութիւններդ բառերի անկապ կոյտ են յիշեցնում, իմաստը դժուար է ըմբռնել: Դա կոչւում է գալուստսահակեանական համախտանիշ: