Րոպեներ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունը: Նրանց աճյունները Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղափոխվեցին «Շիրակ» գերեզմանատուն:
Կարդացեք նաև
Եկեղեցուն հարակից բոլոր փողոցներում կանգնելու տեղ չկար. գյումրեցիները հերթ էին կանգնել եկեղեցի մտնելու ու վերջին հրաժեշտը նրանց տալու, սակայն դա ևս հնարավոր չէր: Հավաքված տղամարդիկ պարբերաբար հուզվում էին՝ սպառնալով ու հայհոյելով մարդասպան գազանին:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը փորձում էր հանգստացնել՝ խնդրելով. «Հանդարտ, հանդարտ: Տղամարդիկ, եկեք մեզ պահենք տղամարդավարի, կանայք հասկանալի է …»:
Ավետիսյանների հուղարկավորությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը:
Երկար ժամանակ ոստիկանները չէին կարողանում տեղ ազատել, որպեսզի եկեղեցուց դուրս հանեին աճյունները: Աղոթքների ներքո նրանց մարմինները դուրս հանվեցին եկեղեցուց: Քաղաքային տրանսպորտը մարդկանց տեղափոխեց գերեզմանատուն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարող է իմանաք ուր է Գյումրու քաղաքապետ կոչված սամվել բալասանյանը? ինքը ասենք ինչի պետ է ? քաղաքի, թե գլենդելյան իր բիզնեսի, որի անունը պայմանագիր ստորագրել է դրել, մոլորակի ծերերից մարդիկ եկան Գյումրի, իսկ Գյումրու քաղաքապետը փախել է քաղաքից, կարող է իմանաք հիմա որ ուղղությամբ է թռել?