Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը բերվել է հատուկ դրության, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով մի շարք ԶԼՄ-ների:
«Միր» հեռուստակայանը վկայակոչում է ռուս զինվորականներից մեկի Ֆեյսբուքի գրառումը, որտեղ ասվում է. «Կայանը հատուկ դրությունում է»:
Ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական տղային վիրավորելու մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ