Լրահոս
Օրվա լրահոսը

«18-19 տարեկան երիտասարդը վեց հոգանոց ընտանիքին ինչո՞ւ պետք է սպաներ».

Հունվար 15,2015 14:03

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը անհասկանալի հանելուկներ է տեսնում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պնդումներում՝ Գյումրիում նախորդ օրը տեղի ունեցած սպանության գործի քննության վերաբերյալ:

«Կոստանյանը բառախաղ էր անում, որը նպատակ ունի այդ հայտարարությամբ հանդարտեցնելու գյումրեցիներին, նշանակում է, որ ուզում են այնպես կազմակերպել, որ դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, բայց իրականացնի ռուսական կողմը: Հիմա էլ փորձում են ձեւակերպել թե հանցագործը հոգեկան խնդիրներ ունի, այդ ամենը հայ ժողովրդին չի հետաքրքրում, մեր արժանապատվությունը պահանջում է, որ Հայաստանի շահը նորից ոտնատակ չտրվի»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, հանցագործները պետք է խստագույնս պատժվեն, հակառակ դեպքում հինգ տարի հետո չի բացառվում, որ ռուսական ռազմաբազայի մեկ այլ զինծառայողի կդրդեն դուրս գալ եւ պատվերով հանցագործություն կատարել. «Վտանգավոր նախադեպ է ստեղծվում»:

Մեր հարցին, այսինքն` կասկածներ ունեք, որ սպանություն կատարելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը պատվե՞ր է կատարել, ասաց. «Որպես շարքային քաղաքացի կարող եմ ենթադրել, որ միայնակ է եղել կամ ոչ միայնակ: Բայց այն ամենն ինչ մատուցում են, խիստ հակասական է, հարց է առաջանում՝ ինչու 18-19 տարեկան երիտասարդը վեց հոգանոց ընտանիքին պետք է սպաներ, ենթադրենք վախից կրակել է, վախից կրակողը մեկի վրա կրակում է ու փախչում, ոչ թե դանակը վերցրած՝ վեց ամսական երեխայի հետեւից է ընկնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031