Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնամթերքը թանկացրել են, իսկ քաշը նվազեցրել

Հունվար 15,2015 13:17

«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում անդրադառնալով շուկայում գրանցված թանկացումներին, նշեց, որ դեկտեմբերին տեղի ունեցած դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճը կարգավորվել է, բայց ոչ վերջնականապես. «Դեկտեմբեր ամսին գրանցված բարձր գները նվազել են, սակայն այնքան չեն նվազել, որ հասնեն իրենց նախկին մակարդակին։ Ավելի բարձր են, օրինակ, կաթնամթերքը թանկացել է։ Ամեն ինչ՝ կաթնաշոռը, թթվասերը, պանիրը, բացառությամբ կաթի թանկացել են»։ Սակայն, պրն Չիլինգարյանը նկատեց, որ այն բանի հետ մեկտեղ ,որ թանկացրել են կաթնամթերքը, նաեւ քաշն են նվազեցրել։

Բանախոսը նշեց, որ տասը տոկոսով թանկացել են նաեւ մրգերը, բանջարեղենը, քաղցրավենիքները։ Միակ բանը, որ չի թանկացել՝ ոգելից խմիչքն է։ Պրն Չիլինգարյանը այս թանկացումների մեջ չի մեղադրում տնտեսվարողներին, քանի որ դրամի արժեզրկումը եւ ստեղծված տնտեսական դրությունն են հանգեցրել դրան։

«Այս թանկացումների հետ մեկտեղ աշխատավարձները չեն բարձրացրել, իսկ ռուբլու արժեզրկման հետ մեկտեղ նաեւ տրանսֆերտների նվազում է նկատվել»,- նշում է պրն Չիլինգարյանը։

Անդրադառնալով 12 ոչ աշխատանքային օրերին խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտին, ասաց. «Մի երկրում, որ 12 օր բանկերը չաշխատեն, դա արդեն խայտառակ վիճակ է, ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բան չի եղել»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031