Ոստիկանությունը ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրաիմովիչի տան մոտ նռնակ է հայտնաբերել:
Իշխանությունները ենթադրում են, որ միջադեպի պատասխանատվությունն ընկնում է կենդանիների իրավունքների պաշտպան ակտիվիստների վրա: Sport Mediaset-ի տվյալներով, ոստիկանությունը շրջապատել է ֆուտբոլիստին պատկանող առանձնատան ամբողջ շրջակա տարածքը եւ նռնակը վնասազերծվել է մինչեւ պայթելը: Իսկ կասկածվում են կենդանիների իրավունքների պաշտպանները, քանի որ Իբրաիմովիչը դեկտեմբերին որսի ժամանակ 500 կիլոգրամանոց իշայծյամ էր սպանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ AFP-ի