Էդուրնե Գարսիա: Այս գեղեցկուհին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ընկերուհին է, Ավստրիայում կայանալիք Եվրատեսիլում ներկայացնելու է Իսպանիան:
«Դավիդը շատ ուրախացավ, երբ նրան հայտնեցի, որ մասնակցելու եմ Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթին: Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ նա զբաղված է լինելու Անգլիայի առաջնությունով: Բայց հույս ունեմ, որ եզրափակիչ փուլում կկարողանա իր ընտանիքի եւ ընկերների հետ ներկա լինել, որպեսզի միասին վայելենք այդ հաճույքը», – ասել է Գարսիան ԶԼՄ-ներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.wikipedia.org-ի