Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի սպանությունը շատ նման է պատվիրված ոճրագործության. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 15,2015 12:14

Եթե բացառենք խելագարության կանխավարկածը, որը, ի դեպ, համառորեն շրջում է մեր ԶԼՄ-ներով, ապա պիտի տեսնենք, որ սպանությունը շատ նման է պատվիրված ոճրագործության։ Հանցագործ խմբերն այսպես են հաշիվ մաքրում կամ աչք վախեցնում։

Երկու օր տեւած քննարկումների ժամանակ այդպես էլ պարզ չդարձավ, թե ովքեր էին սպանվածները։ Ո՞վ էր ընտանիքի հայրը, ո՞ւմ ոտքը կարող էր տրորել։ Ասում են՝ համեստ ընտանիք էր, որը նույնիսկ հարեւան կրպակից պարտքով մթերք էր վերցնում։ Լավ։ Բայց այս ընտանիքի անդամներից մեկը կարող էր նաեւ ինչ-որ բան իմանալ, ինչ-որ բան, որ կանհանգստացներ Գյումրիի մաֆիոզ խմբավորումներից մեկին։

Հիշենք՝ այս քաղաքում արյունոտ հաշվեհարդարները նորություն չեն։ Դրանց մեծ մասը կապվում է նախկին քաղաքապետի անվան հետ։ Նրա խայտառակ հանցագործությունների մեծ մասը բացահայտված չէ։ Ի միջի այլոց, հենց նա՝ Վ. Ղուկասյանը, առաջինը խոսեց փրկված երեխայի ծախսերն իր վրա վերցնելու մասին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հավատացյալ քրիստոնյա՞ է, թե՞ շտապեց իրենից կասկածը հեռացնել…

Ռուս մարդասպանը աննորմալ ցուցմունքներ է տալիս։ Նրա պահվածքը նման է վարձու մարդասպանի պահվածքի։ Ուրեմն այս թափթփուկին կարող էին վարձել կամ շանտաժի ենթարկել եւ նրա ձեռքով իրականացնել սպանդը։

Սառնասիրտ հաշվարկի դեպքում կտեսնեին, որ մեր ողբասաց ժողովուրդն անմիջապես կսկսի հիշել հայի բախտը, կսկսի հիշել սեփական պետության անզորությունն ու թուլությունը, իսկ «վերլուծաբաններին» ավելի կհետաքրքրի ռուսամետների եւ արեւմտամետների պայքարը։ Այսպիսի աղմուկը չափազանց ձեռնտու կլիներ նմանատիպ հանցանքը մտահղացողին։ Հենց սա էլ տեսնում ենք սոցցանցերում (այստեղ մեղավորը, իհարկե, ռուսներն են, իսկ մենք միայն զոհ ենք): Սակայն այլազգի մեկի ձեռքով հաշիվ մաքրելը բոլորովին էլ նորություն չէ։

Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Самая логичная версия из всех!….. И теперь, боясь, что все это обнаружат русские,подняли такой громкий вой (с помощью наивного народа),чтобы дело “любой ценой” передали армянской стороне, потому что уверены, что с нашими “цацкадмпоц” сделать намного легче будет! А русские чуяли,что тут “что-то не так” и хотят сами обнаружить где “подвох”??

  2. Իրա says:

    Ոչինչ բացառված չէ: Բայց հանուն Հիսուս Քրիստոսի, եկեք դադարեցնենք տեսակետների ներկայացման այս խառնիճաղանջը: Առանց այդ էլ կրքերը շատ են բորբոքված: Կարդում եմ համացանցային գրառումները և չեմ հասկանում՝ քրիստոնյա երկրում եմ ապրո՞ւմ, ուր մի քանի օր առաջ ընդամենը տոնում էինք Հիսուո Քրիստոսի ծնունդը, թե՞ ինչ է կատարվում: Կազմակերպիչներն ու աշխարհն է նայում: Սարսափում եմ…………

  3. Արսեն Պետրոսյան says:

    Լսեք, այ անամոթներ, մի հիմար միտք է հորինում, դուք էլ սկսում ենք չմտածելով հավանություն տալ, ու գիտեք վատը որն է, որ ինչ ելնում -ելնում է երևանցիներից, ըդտեղ նստած հորինում -գրում ենք, իսկ դուք`ժողովուրդ կուտը ուտում եք, հիմարությունը հասել է էն աստիճանի, որհայ մարդու անկեղծ մղումը սկսում եք քննադատել,սաղ Գյումրին Վարդանի մարդասիրությունը, ինչ կգրեք յանիմ, դե քննադեք նաև էն կնոջը, որ ասել էր իմ կրծքով կարող եմ կերակրել փրկված երեխային, դե նույն ձեր “տրամաբանությամբ” կապեք էդ ամենը իրար հետ, վերջը` հայի միջի տականքը միշտ մի դավաճանական բան պտի ասի, պտի անի, փոխանակ ադրբեջանցիների բերանը փակեք, որ ուրախացել են, ընկել եք հայ մարդկանց ետևից, փոխանակ մտածեք, թե անասունը մտել մարդկանց վերացրել է, հիմարություններ եք բազմացնում, բա Մարտունիկ Գրիգորյանը ինչ կապ ունի էդ սպանության հետ? նույն ձեր տրամաբանությամբ էդ մարդու քայլի մեջ էլ վատ բան որոնեք, համ իրանց թաղում է ապրել էդ ընտանիքը, համ ինքը եկավ ժողովրդի հետ խոսելու, ինչ շահ ուներ? դե խոսեք, տո ամոթ է ամոթ, ոնց որ հազար կիլոմետր հեռու եղել եք Գյումրուց, ըդպես էլ հեռու մնացեք, մենակ դուք`մի քանիսդ կռնակ խառնակչություն որոնել լավ գործերի մեջ , ստեր ստեղծել ու տարածել, իսկ լրագրողները լավ կենեին գային մի բանքով էլ ինքը էդ ընտանիքին օգներ, ձեռքերը քարի տակ չէ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031