Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը հունվարի 14-ին, ժամը 11-12-ը խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ դիպուկահար զենքերից գնդակոծել է Չինարի գյուղը: Դրա հետեւանքով վնասվել է 4 տուն, գնդակները վնասել են դրանց տանիքները, պատերը:
Գյուղապետի վկայությամբ՝ հայ սահմանապահների պատասխան կրակից հետո ադրբեջանցիները դադարեցրել են Չինարիի գնդակոծությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ